Ալեքսանդրա Գրիգորյանը

«Ես գրեթե ամեն ինչ ունեմ». մանկատան սանը չի բողոքում, հաղթահարում է

350
(Թարմացված է 01:56 15.01.2019)
Ասում են` ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես այն։ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի մանկատներից մեկի սանի համար 2019թ–ը սկսվել է հաղթանակով։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ալեքսանդրան հունվարի 8–ին դարձավ 14 տարեկան։ Աղջիկը ինքն իրեն նվեր է արել ծննդյան օրվա կապակցությամբ` նվաճելով հերթական ոսկե մեդալը։

Медаль Александры Григорян
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդրա Գրիգորյանի մեդալը

Երևանում հունվարի 10-11–ը տեղի է ունեցել ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Այո–այո, Սաշան ծանրամարտիկ է, իսկ վերջին պարգևը չորրորդ ոսկե մեդալն է մոտ կես տարվա պարապմունքների արդյունքում։ Քրոջ և եղբոր հետ նա բնակվում է Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը։

«Մինչև սպորտով տարվելը ես զբաղվել եմ երաժշտությամբ, դաշնամուր եմ նվագել, բայց հիմա միայն ծանրամարտում եմ տեսնում ինձ», – ասում է աղջիկը։

Սաշային նման ոչ կանացի գործով զբաղվել ոգեշնչել է ավագ քույրը` Տանյան, որը, ի դեպ, ութ անգամ կանգնել է պատվանդանի ամենաբարձր աստիճանին, իսկ Իտալիայում 30 երկրների ներկայացուցիչների շարքում զբաղեցրել է 11–րդ հորիզոնականը։

Александра Григорян
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդրա Գրիգորյան

Ալեքսանդրայի համար օրինակ է դարձել հայտնի մարզիկ Նազիկ Ավդալյանը։ Դա գուշակելը բարդ չէ. նշանավոր ծանրամարտիկի լուսանկարները զարդարում են աղջկա մահճակալի պատը՝ նրա պարգևների ու մեդալների հետ միասին։

«Սաշան մի քանի անգամ արժանացել է նաև արծաթի, իսկ իմ բոլոր մեդալները ոսկի են։ Նազիկ Ավդալյանն ինձ հրավիրել է իր մոտ։ Տեսնում եք` մենք համատեղ լուսանկար ունենք»,  – կատակով ասում է Տանյան։

Նա արագ–արագ ուժեղ մատներով թերթում է ֆոտոալբոմի էջերը` հաճույքով ցուցադրելով մեզ այն լուսանկարը, որում պատկերված է բազմակի չեմպիոնը։ Սակայն 17–ամյա Տանյան ստիպված է եղել թողնել ծանրամարտը մեջքի խնդիրների պատճառով։ Ափսոս, շատերը լավ կարիերա էին կանխատեսել նրա համար։ Հիմա նա զբաղվում է ձեռագործով և նկարում է։

Александра и Таня Григорян
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդրա և Տանյա Գրիգորյանները

«Իսկ ես ուզում եմ նմանվել մարզչիս` Քրիստինային։ Ես նրան շատ եմ սիրում։ Մինչև ինձ վրա չի բարկանում, չեմ կարողանում կենտրոնանալ», – ժպտալով խոստովանում է Սաշան։

Այն հարցին, թե նա ամենից շատ ինչ կուզեր աշխարհում, Սաշան մանկական անմիջականությամբ և անկեղծ ժպիտով բացականչում է. «Ես գրեթե ամեն ինչ ունեմ»։

Հետո, մի քիչ մտածելով, ավելացնում է. «Իսկ եթե կարողանամ հաղթել եվրոպական և աշխարհի առաջնություններում, ապա իմ տունը կունենամ, մեքենան, փողերը։ Այդ ժամանակ հաստատ ամեն ինչ կլինի»։

Աղջիկը երազում է այն մասին, որ նվաճի ոչ միայն իր երկրի մրցասպարեզները, այլ նաև Եվրոպայի և աշխարհի։ Թեև ցանկանում է ապրել հենց հայրենի քաղաքում` ընկերների ու մտերիմների մոտ։

«Թռչունյան տուն» մանկատան և կրթական կենտրոնի տնօրեն Սոնյա Սիմոնյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք որոշակի հույսեր են կապում Սաշայի հետ։

«Նա իսկապես կարճ ժամանակում շատ լավ արդյունքների է հասել։ Կարծում եմ, որ Ալեքսանդրան կկարողանա շատ բաների հասնել այս ասպարեզում», – կարծում է Սիմոնյանը։

Սաշան «Թռչունյան տանը» հայտնվել է մանուկ հասակում։ Հաստատության տնօրեն Սոնյա Սիմոնյանի խոսքով` նա մեկ տարեկան էլ չի եղել։

«Աղջիկներին մեզ մոտ բերել են Ռուսաստանից` Ռոստովի շրջանից, նրանք այնտեղ էին ծնվել։ Ծնողներից ոչ մեկը նրանց հետ չէր։ «Հայր» սյունակը մինչև հիմա բաց է։ Մայրն ապրում է Ռուսաստանում։ 13-14 տարիների ընթացքում նա ընդամենը մեկ անգամ է եկել, դա մի քանի տարի առաջ էր։ Երեխաների մոտ այլևս ոչ ոք չի եկել», – ասում է նա։

Տնօրենը նշեց, որ աղջիկների մայրը ծննդով Գյումրուց է, հենց այդ պատճառով էլ նրանք հայտնվել են այստեղ։ Բայց ազգականներից ոչ ոք Գյումրիում չի բնակվում։

Տարին ծանրամարտի համար բավական լավ է սկսվել։ Եթե հաջողությունը շարունակի ուղեկցել Սաշային, և նրանց հաջողվի առաջին տեղեր զբաղեցնել Հայաստանի երկու առաջնություններում, ապա հետո գյումրեցի մարզիկը կկարողանա ներկայացնել իր երկիրն արդեն համաշխարհային առաջնությունում։

350
թեգերը:
սպորտ, Հայաստան, Գյումրի
Ըստ թեմայի
Կատարյալ Նոր տարվա բաղադրատոմս․ սիրված տոնը հայերին վռնդո՞ւմ է տնից
«Եկել եմ ասելու, որ դուք մոռացված չեք». նախագահն այցելել է Նոր Խարբերդի մանկատուն
ՄԻՊ ներկայացուցիչներն առանց զգուշացնելու այցելել են երեխաների խնամքի կենտրոններ
Երեխան, որին Քիմ Քարդաշյանն «ուզում է որդեգրել», Գյումրուց չէ. մանկատան տնօրեն
Ամերիկյան երազանքի համը, կամ ինչպես է հայկական ընտանիքը նվաճել Նյու Յորքի սուպերմարկետները
Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

71
(Թարմացված է 23:32 27.07.2021)
Հարսանիքների ժամանակ հաճախ են զանազան զվարճալի պահեր ստեղծվում։ Այս դեպքն էլ բացառություն չէ։

Պսակադրության տեքստը կարդացող քահանան զարմացել է և սկզբում չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում իրականում։

Կադրերում երևում է, որ հարսն ու փեսան ձեռք-ձեռքի տված կանգնած են խորանի մոտ, իսկ քահանան կարդում է տեքստը։ Տղամարդը հանկարծ բարձրացնում է ձեռքը և հարվածում հարսի դեմքին։

«Իսկապե՞ս ամուսնացել են»․ համացանցում քննարկում են Դավա Մանուկյանի և Լուկաշևայի տեսանյութը

Ակնթարթորեն հասկանալով, որ ներկաների աչքին դա շատ տարօրինակ է երևալու, նա շարունակում է ձեռքերը թափահարել հարսի դեմքի մոտ` ցույց տալով, թե ինչ-որ միջատի է քշում։

 

​Հայ հարսը պարում է ռեփի տակ. տեսանյութ

Ուշադիր նայելու դեպքում իսկապես կարելի է նկատել, որ աղջկա շուրջը մեղու է պտտվում։ Հարսնացուին միջադեպը չի շփոթեցնում, նա ի պատասխան միայն ժպտում է։

Փեսան չկարողացավ զսպել արցունքները. հարսը հուզիչ նվեր մատուցեց նրան. տեսանյութ

71
թեգերը:
տեսանյութ, փեսա, հարս
«Առողջության ապահովագրությունը Հայաստանում: Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառում

Մասնագետները որոնում են Հայաստանի համար առողջության ապահովագրության ճիշտ ճանապարհը

31
(Թարմացված է 21:05 27.07.2021)
Քննարկումների գերնպատակը մեկն է՝ ունենալ բոլորի համար հասանելի առողջապահական համակարգ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այսօր մասնակցել է «Առողջության ապահովագրությունը Հայաստանում: Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ համատեղ քննարկումներ են սկսվում բժշկական հանրության և մասնագետների հետ, որոնք ուղղորդում են` գտնելու մեր երկրի համար առողջության ապահովագրության ճիշտ ճանապարհը:

Հայ բժիշկները ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում են արել․ բուժվողներն Աֆրիկայից են

«Մեր քաղաքացիները բազմաթիվ գումարներ են ծախսում, որպեսզի ստանան առողջապահական ծառայություն, շատերն անգամ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դիմել` բուժօգնություն ստանալու, ուստի նպատակը մեկն է` ունենալ հասանելի առողջապահություն բոլորի համար»,- նշել է Նանուշյանը:

Միջոցառումը կազմակերպվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ ջանքերով:

Կորոնավիրուսի պատճառով վերաբացվել է Միքայելյան հիվանդանոցի Covid բաժանմունքը

31
թեգերը:
Լենա Նանուշյան (առողջապահության փոխնախարար), ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը