Հնդիկ ուսանողը՝ շինհրապարակում

Իշխանությունների լռությունը առասպելներ է ծնում. ազգագրագետը՝ սպառնալիքների շարքի մասին

173
(Թարմացված է 00:25 15.01.2019)
Հայաստանը ազատ պետություն է` լիբերալ տնտեսությամբ, և գործատուն իրավունք ունի վարձել օտարերկրացիների։ Սակայն փորձագետների կարծիքով` այդ ամենը պետք է հստակ կանոնակարգվի օրենսդրությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հնդկաստանից ներգաղթյալների հարցը  դարձել է սոցիալական ցանցերի հայկական հատվածում և ԶԼՄ–ներում ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը։ Կարծիքները կիսվել են, երբեմն հնչում են ինչպես այդ երկրի բնակիչների մուտքը Հայաստան արգելելու կոչեր, այնպես էլ հակադիր պնդումներ ներգաղթյալների օգուտի մասին։ Ինչպես հաճախ լինում է նման դեպքերում, ճշմարտությունն ինչ–որ մի տեղ մեջտեղում է։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով` խնդիրն այն է, որ Հայաստանի միգրացիոն մարմինները մինչ այժմ պարզորոշ պատասխան չեն տվել հասարակության հնչեցրած հարցերին։

«Պետք է հստակ բացատրել մարդկանց, թե ինչով է պայմանավորված միգրացիոն ակտիվությունը, այն սպոնտան բնույթ է կրում, թե կա կոնկրետ ծրագիր, որի շրջանակում Հնդկաստանի քաղաքացիները զանգվածային կերպով ժամանում են Հայաստան։ Ինչպես հայտնի է, երկու տարի առաջ Հայաստանը հեշտացրել է վիզայի ռեժիմը Հնդկաստանի քաղաքացիների համար։ Թե ինչպիսի նպատակներ է հետապնդել այդ որոշումը, նույնպես պարզաբանման կարիք ունի», – նշեց Խառատյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Հայաստանն ազատ պետություն է` լիբերալ տնտեսությամբ, և գործատուն իրավունք ունի վարձել օտարերկրացիների։ Սակայն, փորձագետի կարծիքով, այդ ամենը պետք է կանոնակարգվի օրենսդրությամբ։ Ոչ ոք դեմ չէ արտասահմանցիներին, այդ թվում` Հնդկաստանի քաղաքացիներին, բայց այդ գործընթացը պետք է ինչ–որ կերպ կանոնակարգվի։

«Պետք է պարզել, թե ինչի հիման վրա է ընտրություն արվում աշխատանքի ընդունելիս, ինչպիսի չափանիշներ են հաշվի առնվում։ Հետաքրքիր է, թե հետևո՞ւմ են արդյոք միգրացիոն իշխանությունները այն բանին, թե ով է գալիս, նա առողջական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ, արդյոք անցել են համապատասխան բուժզննում։ Իսկ եթե նրանք հանցագործներ են, ապա այդ դեպքում ի՞նչ», – ասում է Խառատյանը։

Նրա կարծիքով` հայ հասարակության շարքում մտահոգությունը հիմնականում պայմանավորված է այդ խնդիրներով, և երբ հնչող հարցերը կախվում են օդում, բարենպաստ հող է հայտնվում տարաբնույթ լուրերի և շահարկումների համար։ Անհրաժեշտ է հստակ մշակված պետական միգրացիոն քաղաքականություն։

«Երբ պետությունը լռում է, հասարակությունն ինքն է սկսում պատասխաններ փնտրել առկա հարցերին, և այդ ժամանակ ծագում են առասպելներ ու բամբասանքներ։ Հասարակությունը ձևավորում է հարցեր և ինքն էլ պատասխանում դրանց», – ասում է Խառատյանը։

Այնպիսի մոնոէթնիկ երկրում, ինչպիսին Հայաստանն է, միգրանտների ներհոսքի խնդիրը նոր և անսովոր բան է, և բացառված չէ, որ մամուլում և սոցիալական ցանցերում աղմուկը բարձրացել է հենց այդ հանգամանքով։ Բացի այդ Հայաստանի հասարակությունը շատ երկրների նման հակված է ավելորդ արմատականություն դրսևորել այս կամ այն վիճահարույց թեմաների հարցում։ Դա վերաբերում է նաև միգրանտներին։ Կան միգրանտների ներհոսքի վառ հակառակորդներ, բայց կան նաև կողմնակիցներ։

Խառատյանը նորմալ է համարում այդ բանավեճը, բայց այն պայմանով, որ պետությունը յուրօրինակ դատավոր կլինի այդ վեճում, այլ ոչ թե մերժի և անտեսի խնդիրը։

Նշենք, որ 2018թ–ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել Հնդկաստանի 21 հազար 61 քաղաքացի, երկրից մեկնել` 18 հազար 95, մնացած 2 հազար 966 մնացել է երկրում։  Հնդիկները Հայաստանում կատարում են ցածր վարձատրվող աշխատանք, ինչը, շատերի կարծիքով, կարող է խնդիրներ առաջացնել տեղի աշխատաշուկայում։

173
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ տնօրենը խոսեց հայ-թուրքական սահմանը խախտողների ակտիվության մասին
Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը հզոր երկիր դարձնել. Սարգսյան
Սերժ Թանկյանը խոստանում է ամեն տարի Հայաստան գալ ու երկար մնալ
Արցախ այցելած բլոգերները բողոքի ակցիա են կազմակերպել Լիտվայում Բելառուսի դեսպանատան դիմաց
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

75
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

75
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

326
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

326
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

33
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

33
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ