Արսեն Մկրտչյան. փաստաբան

Փաստաբանների պալատն ահազանգում է՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի դեպքն անընդունելի է

220
(Թարմացված է 23:35 14.01.2019)
Փաստաբանների պալատի ղեկավարը և Մանվել Գրիգորյանի պաշտպանն անընդունելի են համարում դատարանի և փաստաբանների վրա ճնշումները։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայաստանի Փաստաբանների պալատի ակումբը քննարկեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենայի վրա հարձակվելու հետ կապված միջադեպը։

Մանվել Գրիգորյանի գործով նիստը տեղափոխելու որոշումից հետո դատարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները փակել էին փաստաբանի ավտոմեքենայի ճանապարհը և թույլ չէին տվել նրան դուրս գալ տարածքից։ Նրան հաջողվել է լքել տարածքը միայն ոստիկանության աշխատակիցների օգնությամբ, սակայն ցուցարարները հասցրել են ներկ լցնել նրա ավտոմեքենայի վրա։

Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարեց լրագրողներին, որ նիստը վկայում է իրենց գործընկերների անվտանգության հարցերի վերաբերյալ փաստաբանների մտահոգության մասին։ Նրա խոսքով` քաղաքացիները կարող են իրենց դժգոհությունը հայտնել և խաղաղ ակցիաներով ազդել որոշակի գործընթացների վրա, սակայն տվյալ դեպքում խոսքը  արդարադատության մասին է, որը չպետք է լինի սպառնալիքի տակ։ Դա իրավական պետության անընդունելի դիրքորոշում է, քանի որ խոցելի իրավական ակտերը կարող են հեշտությամբ բողոքարկվել միջազգային ատյաններում, կարծում է նա։

«Մեզ հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ վիրավորանքներից անցում են կատարել գործողությունների։ Մասնավորապես, թքել են փաստաբանի մեքենայի վրա։ Եթե մենք չարձագանքենք, ապա, հնարավոր է, հաջորդը կլինի փաստաբանների դեմ բռնություն գործադրելը», – ասաց պալատի ղեկավարը։

Զոհրաբյանը հույս հայտնեց, որ իրավապահ համակարգը պատշաճ կերպով կարձագանքի նման միջադեպերին։ Նա նշեց, ոչ Գրիգորյանի գործով դատական նիստի ժամանակ փաստաբանները և ակտիվիստները գտնվել են շենքի բակում, բայց նրանց միջև բախումներ չեն եղել։

Իր հերթին Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ իր համար շատ տհաճ էր իր հասցեին լսել վիրավորանքներ և կոպիտ արտահայտություններ, սակայն նա չի պատասխանել և հետագայում էլ չի տրվի սադրանքներին։ Նա նշեց, որ սա առաջին գործը չէ, երբ իր վրա ճնշում է գործադրվում սոցիալական ցանցերում և ոչ միայն, բայց նա մտադիր է չզիջել և շարունակել իր փաստաբանական գործունությունը։

«Իմ մեսինջերում բազմաթիվ հաղորդագրություններ կան, որոնք մի քանի քրեական հոդվածի նյութ են պարունակում, բայց ես չեմ պատրաստվում գնալ մանր վրեժխնդրության։ Նրանք նույնպես քաղաքացի են, և բացառված չէ, որ կլինեն իմ պաշտպանյալները», – նշեց նա` հիշեցնելով, որ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքը հստակ ձևակերպում է, որ փաստաբանի ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունը արդարադատության հանդեպ ոտնձգություն է։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշում էր կայացրել։

Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ինքնադատաստանի հնարավոր փորձերը կանխելու նպատակով, Գրիգորյանին տեղափոխել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, որտեղ նա առանձնատուն ունի։ Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում։

ՀՀ Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված գրավը դարձյալ կալանքով փոխելու միջնորդությամբ։

220
թեգերը:
Հայաստան, Մանվել Գրիգորյան
Ըստ թեմայի
Որտե՞ղ է հիմա Մանվել Գրիգորյանը. փաստաբանի պարզաբանումը
Մկրտչյան. «Երբ ինձ ասոցացնում են Մանվել Գրիգորյանի հետ, ես ասում եմ, որ հպարտ եմ դրանով»
Մկրտչյան. «Եթե գեներալի անվտանգությանը սպառնացող քայլեր լինեն, կդիմենք պատկան մարմիններին»
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

75
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

75
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

326
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

326
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

33
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

33
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ