ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի քաղաքապետարանը վճռական է տրամադրված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մերձակայքում գտնվող առաջին գծի սրճարանները քանդելու հարցում. դրա համար առնվազն երկու պատճառ կա։
Առաջինը` այդ տարածքի կանաչապատումն է, երկրորդը` ազատել մշակութային այդ կենտրոնի շրջակայքը Բաթումի և Քոբուլեթի լողափերին նմանվող տեսքից։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը։
«Օպերայի և բալետի թատրոնը, ի վերջո, մշակութային կենտրոն է, արվեստի վայր։ Եվ երբ հանդիսատեսը դուրս է գալիս օպերային թատրոնից նա պետք է դա զգա։ Իսկ հիմա, հատկապես ամռան շրջանում այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես օպերային թատրոնից դուրս գալիս հայտնվում ես Քոբուլեթի կամ Բաթումի լողափերում», – ասաց Սարգսյանը։
Նման էֆեկտ են ստեղծում շենքին մոտ գտնվող սրճարաններն ու ռեստորանները, որտեղից բարձր, կենդանի երաժշտություն է հնչում. հիմնականում ռուսական շանսոն, կամ տարածքին չհամապատասխանող այլ երաժշտություն։ Նա ընդգծեց, որ դեմ չէ սրճարաններին, առավել ևս, որ ժամանակին գործարարներին թույլ են տվել դրանք բացել, մարդիկ պայմանագրեր են կնքել, հիմնել։
«Ոմանք ընդհանրապես ասում են, որ մենք կպնում ենք սրճարաններին, երբ քաղաքում այդքան խնդիր կա։ Սակայն պետք չէ մոռանալ, որ սա լուծում պահանջող խնդիրներից մեկն է», – ասաց Սարգսյանը։
Քաղաքի կանաչապատման նախագծի շրջանակում սրճարանների տարածքում քաղաքապետարանը մտադիր է կանաչ գոտի ստեղծել։ Դա վերաբերում է առաջին գծում գտնվող սրճարաններին և ռեստորաններին։
Քաղաքապետարանի դիրքորոշումը կիսում են գրեթե բոլոր ռեստորանատերերը, որոնց վերաբերում է սրճարանները քանդելու հարցը, սակայն այստեղ մի մեծ «բայց» կա։ Օրինակ, սրճարաններից մեկի տնօրեն Արսեն Մանուկյանը չի հասկանում, թե ինչու այդ հարցը քաղաքային իշխանությունները չեն քննարկել ռեստորանատերերի հետ և ինչու էր պետք այդ գործընթացը լուծել հենց այնպես, ինչպես դա հիմա է տեղի ունենում։
«Խոսքը 5 գործարարների մասին է։ Նրանք կարող էին մեզ կանչել և մենք կկարողանայինք պայմանավորվել։ Իսկ հիմա ստացվում է, որ մենք քաղաքի վատն ենք կամենում, իսկ նրանք` բարին։ Մենք ևս քիչ բան չենք արել այդ ընթացքում Երևանի համար և պակաս չենք սիրում մեր քաղաքը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանուկյանը։
Մանուկյանն արդեն ստացել է քաղաքապետարանի ծանուցումը, որտեղ քաղաքի իշխանությունները պահանջում են ազատել տարածքը նրա սրճարանը մասնակիորեն քանդելու համար։ Սակայն գործարարը դեռ չի հանձնվում և ի պատասխան նամակ է ուղարկել։
Բանն այն է, որ մինչև 2026 թվականը տարածքի վարձակալության մասին իր և քաղաքային իշխանությունների միջև կնքած համաձայնագրում մասնակի քանդման մասին կետ չկա։ Քաղաքապետարանը իրավունք ունի սեփականատիրոջ իրավունքով սրճարանը քանդելու, սակայն գործարարն էլ իրավունք ունի քաղաքային իշխանություններից փոխհատուցում պահանջելու։
Առաջին գծում գտնվող մեկ այլ ռեստորանի սեփականատերը դեռևս ծանուցում չի ստացել։
«Մենք պաշտոնական որևէ թուղթ կամ ծանուցում չենք ստացել տարածքն ազատելու մասին և կարող ենք միայն մեր մտահոգությունը հայտնել` ԶԼՄ–ներում և սոցցանցերում առկա հրապարակումներից դատելով», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ռեստորաններից մեկի իրավաբան Արթուր Մկրտչյանը։
Նա նաև վստահություն հայտնեց, որ ցանկացած գործընթաց, որը տեղի կունենա, օրենքի սահմանում կլինի։ Սակայն նա նաև ընդգծում է, որ ցանկացած գործողություն պետք է լինի օրենքի շրջանակում և գործարարների ու քաղաքապետարանի միջև կնքած համաձայնագրերի համապատասխան։
Քաղաքային իշխանությունների որոշման դեմ են հանդես գալիս մեկ այլ ռեստորանի ղեկավարներ։ Նրանց ռեստորանը քանդելու դեպքում նրանք մտադիր են դիմել մարդկանց օգնությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



