Հայկ Ալումյան. Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորը կմնա նույնը

83
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը կքննի դատավոր Արթուր Մկրտչյանը։ Դատարանը որոշեց  մերժել դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը։

«Մենք մեր մասով այդ միջնորդությունը արեցինք, որ եթե վաղը դատարանը կայացրեց որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի,  դատախազները չշահարկեն պարոն Օրբելյանի և դատավորի հարաբերությունները: Մենք մեր մասով արեցինք դա, բացահայտեցինք այդ հարաբերությունների բովանդակությունը, իսկ դատախազները, դատավորը գտան, որ անաչառության վրա դա չի ազդում»,-նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք. Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկը՝ Արամ Օրբելյանը, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի ընտանիքի անդամի և անձամբ իր միջև առկա որոշակի ընկերական կապը:

Ըստ Հայկ Ալումյանի՝ դատարանը չի էլ սկսել քննել Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ Դատարանի նախագահին իրենք հարցեր են ուղղել դատավորի ընտրության վերաբերյալ, պատասխաններից պարզ կլինի այդ հիմքով ինքնաբացարկ կհայտնե՞ն դատավորին, թե՞ ոչ։

«Դատարանի կազմը պետք է  ընտրվի օրենքի հիման վրա։ Հերթապահների ցանկի մեջ բացի այս դատավորից եղել է ևս 5 կամ 6 դատավոր։ Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչ սկզբունքով է հենց նրան հանձնարարվել։ Հուսով եմ, որ արտառոց ու հակաօրինական բան չի պարզվի»,-նշեց նա։

Հաջորդ դատական նիստը նշանակված է վաղը ժամը 11-ին։ Ալումյանն ասաց՝ նիստին Քոչարյանը չի մասնակցի.  նպատակահարմար չի գտել։

83
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (123)
Ըստ թեմայի
Դատարանն այսօր կորոշի` կազատվի Քոչարյանը կալանքից, թե կմնա ևս երկու ամիս
Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել
Եվս երկու ամսո՞վ. ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել
Քոչարյանին թույլ չեն տվել տեսակցել հարազատներին ու Նոր տարվա հանձնուք ստանալ նրանցից