ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ներկայացրել է, թե ինչպես է իրենց ընտանիքը նշել Ամանորը։ Նա լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Դատելով հրապարակումներից` տոները ուրախ են անցել։
Վարչապետի կրտսեր դուստրը` Արփին, «խաշ ուտել» էր խաղում։ Տեսանյութում երևում է` ինչպես է փոքրիկը մանրացնում չոր լավաշն ու համտեսում այն։ Աղջիկը համառորեն անտեսում է հարցը` թե ինչ է նա անում ու շարունակում է խաշ ուտել։
Մյուս տեսանյութում վարչապետի կինը դուստրերի` Արփիի ու Շուշանի հետ փորձում է փաթեթավորել նվերները, ինչպես նա է գրել` «արտակարգ պայմաններում»։ Փոքրիկը խնդրում է մորն օգնել փաթեթավորել նվերները, հետո ակտիվորեն բղավում` «սկոչ, սկոչ»։ Հաջորդ լուսանկարում երևում են Փաշինյանի ընտանիքի թիմային աշխատանքի արդյունքները։ Քանի դեռ մայրը գործ է անում, աղջիկները խաղում են սեղանի տակ։
Բնականաբար, նաև լուսանկար կար որդու` Աշոտի հետ, որը բանակից արձակուրդ էր եկել։ Հակոբյանը մի քանի հուզիչ լուսանկար է հրապարակել, որտեղ Արփին ամուր գրկել է եղբորը։
«Արփին Աշոտին այնքան էր կարոտել, որ վերջին օրերին անընդհատ հարցնում էր՝ մամ, բա մեր Աշոտը երբ ա գալու)))։ Առաջին մեկ ժամն էլ այսպես պոկ չեկավ», – գրել է վարչապետի կինը։
Հակոբյանը ևս մի քանի լուսանկար է հրապարակել ամուսնու, ավագ դստեր` Մարիամի, նաև Ամանորի գիշերը ձյան տակ զբոսնող Արփիի ու Շուշանի հետ։ Նրա ընկերներն ու բաժանորդները մեկնաբանություններում գովեստի խոսքեր են գրել։ Բոլորը կոչ են արել վարչապետի կնոջը միշտ լինել այդպես համեստ ու հասարակ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



