Կրիստինա Խաչատուրյան

Խաչատուրյան քույրերը ծաղրե՞լ են տատին. սպանված Միխայիլի մայրը դատի է տվել թոռնուհուն

343
Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանի մայրը հայց է ներկայացրել դատարան, այն կքննվի հունվարի 21–ին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Լիդիա Խաչատուրյանը` Միխայիլ Խաչատուրյանի մայրը, որոշել է դուրս գրել բնակարանից թոռներից մեկին։ Խոսքը ավագ դստեր` Կրիստինայի մասին է։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը։

Նշվում է, որ կինը հայց է ներկայացրել դատարան։ Ավելի վաղ, դատարանի որոշմամբ, նա պաշտոնապես բնակարանից դուրս էր գրել Միխայիլի նախկին կնոջը` Աուրելիային ու նրանց որդի Սերգեին։

Հիմա նա ցանկանում է իր երկու սենյականոց բնակարանից դուրս գրելու Կրիստինա Խաչատրյանին։

Միխայիլի քույրը` Նաիրան, նշել է, որ մայրը հաճախ ստիպված էր լինում լքել բնակարանը, քանի որ աղջիկները ծաղրում էին տատին, երբ նրանց հայրը Երուսաղեմում էր։ Լիդիա Խաչատուրյանը չէր ուզում բողոքել որդուն` զերծ պահելով նրան ավելորդ ապրումներից։

Նաիրան հայտնել է նաև, որ այդ բնակարանում գրանցված են Միխայիլի բոլոր չորս քույրերը, նրա զարմիկ Արսենն ու բնակարանի սեփականատեր Լիդիա Խաչատուրյանը։

«Մայրս ասում է, որ նա հավերժ չէ, ու քանի նա դեռ ողջ է, ուզում է իր բնակարանից դուրս հանել իր որդուն սպանողին», – ասել է Նաիրան։

Հայցադիմումում Խաչատուրյանը նշել է, որ Կրիստինան ոչ մի կոպեկ չէր վճարում կոմունալ ծախսերից ու չէր հավաքում բնակարանը։

Խաչատուրյանի բարեկամները պնդում են, որ երբ հայրը դեռ ողջ էր, Կրիստինայի պարտականությունների մեջ էր մտնում կոմունալ վարձի վճարումը (մեկ այլ բնակարանի վարձի գումարը նրա քարտին էր գալիս), սակայն Միխայիլ Խաչատուրյանի սպանությունից հետո պարզվել է, որ կոմունալ ծառայությունների համար 70 հազար ռուբլի պարտք է գոյացել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։

 

343
թեգերը:
Ռուսաստան
թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (89)
Ըստ թեմայի
Խաչատուրյան քույրերի շուրջ նոր խնդիր է հասունանում
Հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել
Դատարանին խնդրել են երկարացնել Խաչատուրյան քույրերի համար սահմանված սահմանափակումները
Լևոն Ղասաբօղլյան

Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել

177
(Թարմացված է 14:18 10.08.2020)
Ղասաբօղլյանն իր թիմի հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել։Նրա մոտ վարակ չի հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը չի հիվանդացել կորոնավիրուսով, մահվան պատճառը սրտի կանգն է է եղել, ինչին հանգեցրել է թրոմբի խցանումը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

«Ղասաբօղլյանը թիմի հետ պարբերաբար թեստավորվել է։ Բոլորի թեստերի արդյունքները բացասական են եղել», - «Օնտուստիկ» ակադեմիայից ասել են Sputnik Ղազախստանի թղթակցին։

Հիշեցնենք` երեկ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը:

Ղասաբօղլյանը հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի: Աշխատում էր «Փյունիկի» սպորտդպրոցում։ Փորձում էր Հայաստանում իրագործել ֆուտբոլի զարգացման մի քանի ծրագրեր:

Այս տարվա սկզբից Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել էր Ղազախստանի առաջին խմբում հանդես եկող «Օնտուստիկ» ակադեմիայի գլխավոր մարզիչ:

Մարզիկի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ Եղբայրը՝ Միքայել Ղասաբօղլյանը, ևս զբաղվում է ֆուտբոլով։

177
թեգերը:
Մահ, Լևոն Ղասաբօղլյան
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Սիսիանում. անչափահաս երեխաներն ու նրանց ծնողները տեղում մահացել են
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը
Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է
«Նորք» ԲԿ

Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է

70
(Թարմացված է 11:17 10.08.2020)
Կորոնավիրուսի հետևանքով մահացած 5 պացիենտներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 5 դեպք։

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 3 կին և երկու տղամարդ։ Կանայք եղել են 82, 73 և 85 տարեկան, իսկ տղամարդիկ` 67 և 81։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40 433 դեպք, որոնցից 32 616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ:  Ընդհանուր առմամբ կատարվել է 176 354 թեստավորում:

Այսպիսով` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 23 նոր դեպք և 96 առողջացած։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Չիկագոյի բժիշկները կորոնավիրուսի նոր ախտանիշ են հայտնաբերել

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը

70
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 19 միլիոնի. նոր տվյալներ
Հայաստանի հավաքականի ապագա կիսապաշտպանն ասել է՝ ինչպես է վարակվել COVID-19-ով
Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել
ՀԴՄ

Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել

0
(Թարմացված է 15:03 10.08.2020)
Վերջին մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ-ը ՀԴՄ կանոնների խախտման ավելի շատ դեպք է գրանցել, քան 2018թ-ի հունվարից հետո իրականացրած այլ ստուգումների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հուլիսին արձանագրել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք: Ըստ ՊԵԿ-ի, սա 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է:

Խախտումներն արձանագրվել են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների իրականացրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում:

Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ ՊԵԿ-ը եզրակացնում է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներն ավելի շատ հարկային անկարգապահություն են դրսևորել:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Կոմիտեն զգուշացնում է, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, հարկ վճարողներին էլ հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար:

Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ

0
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)