Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանի ադամանդե ժպիտը. հայուհին ապշեցրել է նոր խելահեղությամբ

249
(Թարմացված է 00:29 14.01.2019)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր արտասովոր արարքը բաժանորներին երկու ճամբարի է բաժանել։

 

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի –Sputnik. Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ապշեցրել է երկրպագուներին իր նոր տեսքով։ Քիմը Instagram սոցցանցի իր էջում լուսանկար է տեղադրել` ցուցադրելով իր բառի բուն իմաստով ադամանդե ժպիտը։

«Նոր գրիլզեր», – լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Գրառումն արդեն ավելի քան 2 մլն «լայք» ունի։

Միևնույն ժամանակ նրա երկրպագուները երկու ճամբարի են բաժանվել. ոմանք կարծում են, որ ատամների վրա ամրացված ադամանդները գեղեցիկ են նայվում, մյուսները կտրականապես չեն հավանել դա։

«Հուսով եմ, սա Քիմի ատամնաշարը չէ, սա բացարձակ անպետք բան է և ոչ նորաձև», – գրել է cocoboland–ը։

Իսկ ահա the_gorgia_twins մականունով օգտատերը, հակառակը՝ ադամանդե ժպիտը գրավիչ է համարել։

Նշենք, որ գրիլզերը` հատուկ սեղմակներով ատամների վրա ամրացվող զարդարանք է։ Դրանք նորաձև էին դեռևս 80-ականներին, և այսօր դարձյալ նորաձև են դառնում։ Հիմնականում այն օգտագործում են, կարգավիճակն ու նյութական բարեկեցությունն ընդգծելու համար։

249
թեգերը:
Քիմ Քարդաշյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (149)
Ըստ թեմայի
Ոսկե շղթա`հայերեն գրությամբ. ինչպես է անցել Քարդաշյանների սուրբծննդյան երեկույթը
Որտեղ ու ինչպես են դիմավորել Նոր տարին հայտնի հայերը. լուսանկարներ, տեսանյութեր
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է կրկին մայրանալ