Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա
Ձմեռային ճոխ բնությունը, մշտական կայուն ձնածածկույթն ու դահուկային սպորտը զարգացնելու լավագույն լանդշաֆտային պայմաններն ունեցող Շիրակի մարզը վերջին տարիներին շատերին է գրավում որպես ձմեռային ակտիվ հանգիստի վայր:
Անի Մանուկյանը 23 տարեկան է: Աշխատում է Երևանում: Թեև Անին ծնունդով գյումրեցի է, սակայն մինչ այս չէր էլ պատկերացնում, թե ինչպիսի բնական հարստություն ունի իր հայրենի մարզը: Միայն վերջերս ընկերներից իմանալով Շիրակի մարզի համայնքներից մեկում, իսկ ավելի ստույգ` Կրաշենում անցկացվող դահուկային զբոսանքի մասին, կրտսեր եղբոր` Վահեի հետ կիրակնօրյա հանգիստն անցկացրեց Շիրակի հեքիաթային բնության գրկում:

«Առաջին անգամ էի դահուկներով սահում, բայց անբացատրելի ադրենալի էր, հրաշալի հանգիստ: Հաստատ, էլի կգամ Շիրակ դահուկներ քշելու»,-Sputnik Արմենիային ասաց Անին՝ հավելելով, որ այս հանգիստը հատկապես իր պես ծրագրավորողների համար, ովքեր իրենց օրվա հիմնական մասն անցկացնում են նստած համակարգչի առաջ, լավագույնն է: «Հիմա արդեն օրերն եմ հաշվում, թե երբ կրկին հնարավորություն կունենամ նման ակտիվ հանգիստ ունենալու`հատկապես հաշվի առնելով շիրակյան ձնառատ օրերն ու մաքուր օդը: Եղբայրս էլ ինձ կմիանա»,-ասում է Անին՝ խորհուրդ տալով իր հասակակիցներին միանալ իրենց և ձմեռային հանգիստն անցկացնել Շիրակում՝ դահուկներով ու սահնակներով սոճուտների գրկում:

«Շիրակ տուր» տուրիստական ընկերության զբոսավար Աննա Ռաֆայելյանը փաստում է` Շիրակը ոչ միայն գերազանց վայր է ամառային, այլ նաև ձմեռային զբոսաշրջության համար: Մարզի լանդշաֆտային բազմազանությունը հրաշալի է ինչպես քայլարշավների, այնպես էլ դահուկային արշավների համար:

«Շիրակում ունենք լավ, կայուն ձնածածկույթ և հարմար ձեռային տուրիզմի համար, սակայն այն զարգացնելու համար պետք են ներդրումներ: Մեր մարզին բնությունը տվել է ամենի ինչ զբոսաշրջության այս տեսակը զարգացնելու համար, ունենք նաև գյուղական միջավայր, ուր կարող է զբոսաշրջիկը գնալ հանգստանալ կամ ճաշել , սակայն անհրաժեշտ են ներդրումներ, զբոսաշրջիկի համար տարածքն ավելի բարենպաստ ու հարմարավետ դարձնելու համար»,-նշեց Աննա Ռաֆայելյանը՝ փաստելով Շիրակն ունի բնության «թաքնված» գեղատեսիլ վայրեր՝ Սարիար, Կրաշեն, Ջաջուռ, Կաքավասար և այլն, զբոսաշրջիկներին գրավելու համար:

Ի դեպ, վերջին տարիներին Շիրակի հանդեպ հետաքրքրությունն ավելացել է ոչ միայն եվրոպացի կամ ռուս տուրիստների, այլ նաև տեղացիների մոտ: Ամանորյա օրերին ձմեռային հանգստի սիրահարները խմբերով Շիրակ են եկել նաև Երևանից ու հանրապետության այլ մարզերից:
Շիրակցին մարզ այցելած հյուրերին ոչ միայն հարուստ ճարտարապետություն, 19-րդ դարի քաղաքային կենցաղ ու պատմական ու հոգևոր կենտրոնների հարուստ ժառանգություն է առաջարկում, այլ նաև հագեցած, ակտիվ ձմեռային ժամանց:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:
«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:
«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:
Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են:



