ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ամերիկացի ռեփեր, պարող և պրոդյուսեր ԴեԱնդրե Ուեյը, որն ավելի հայտնի է Soulja Boy Tell 'Em կամ Soulja Boy բեմական կեղծանունով, անսովոր կերպարի շնորհիվ արժանացել է հայերի համակրանքին։
Посмотреть эту публикацию в InstagramLots of bands I’ve been getting lots of bands overseas Drip I got it in Japan 🇯🇵
Երգիչը լուսանկարը հրապարակել է մի քանի օր առաջ, բայց հայ երկրպագուների շնորհիվ նրա լուսանկարը տարածվել է համացանցի հայկական տիրույթում։ Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել երգչի և հայկական խորհրդանիշով ջեմպեր արտադրած ապրանքանիշի էջին։
Նշենք, որ ջեմպերը բավականին թանկ է և վաճառվում է Դուբայի Giulio Twist տղամարդկանց հագուստի խանութում։
«Սա ի՞նչ է, հայկական զինանշա՞ն, թե ուղղակի նման է», - գրել է m1q001-ը։
«Նման չէ, սա հենց մեր զինանշանն է, ինչպես կա», - պատասխանել է kirakosyan__t։
Ռեփերը շքեղության և զարդերի սիրահար է։ Իր կեղծանունը՝ Soulja Boy, նա վերցրել է ամերիկյան ժարգոնից։ Նշանակում է մարդ, որը աղքատության, թմրամոլության, քաղցի և հանցավորության պայմաններում չափահաս է դարձել։