Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին հեռանալ

Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

95
(Թարմացված է 00:22 12.01.2019)
Փաստաբան Արսեն Մկրտչյանը լուսանկար էր տարածել, որտեղ երևում են նրա մեքենայի վրա ցողված ներկանման նյութի հետքերը:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի ղեկավարը:

Ըստ  Արևիկ Խաչատրյանի՝ նման հանձնարարություն է տվել Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ այսօր հունվարի 11-ին Վերաքննիչ դատարանի առջև բողոքի ցույցի մասնակիցները փակել էին փաստաբանի մեքենայի ճանապարհը՝ թույլ չտալով նրան հեռանալ տարածքից:

Փաստաբանին հաջողվեց տարածքից հեռանալ միայն ոստիկանների օգնությամբ:

Ավելի ուշ փաստաբանը նկար տարածեց, ըստ որի հասկանալի է դառնում, որ նրա մեքենայի վրա ինչ-որ ներկանման նյութ են լցրել:

Автомобиль адвоката Арсена Мкртчяна после нападения протестующих
© Photo :
Արսեն Մկրտչյանի վնասված մեքենան
95
թեգերը:
Հայաստան, Երևան, Մանվել Գրիգորյան