00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:43
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում բողոքում են նարգիլե ծխելու համար. ի՞նչ են ուզում ցուցարարները

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста у здания Министерства здравоохранения Армении (11 января 2019). Еревaн
Акция протеста у здания Министерства здравоохранения Армении (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաստատությունների սեփականատերերը կարծում են, որ Հայաստանում հակածխախոտային օրենքն ընդունելու դեպքում նրանք կկորցնեն իրենց բիզնեսը, իսկ հազարավոր մարդիկ գործազուրկ կդառնան։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները պահանջում են հետ կանչել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը և լայն հանրային քննարկումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ։ Այս մասին նրանք հայտարարել են ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ այսօր կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։

Кальян - Sputnik Արմենիա
Հազար ու մի ձև Հայաստանում զարգացող բիզնեսը տապալելու համար. կլսի՞ Փաշինյանը գործարարներին

2017 թվականի վերջին ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել էր «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։ Օրինագծի համաձայն` առաջարկվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների, դրանց անալոգների և ծխախոտանյութի փոխարինիչի (այդ թվում` նարգիլեի) օգտագործումը բժշկական և կրթական հաստատությունների, այդ թվում բուհերի տարածքում, թատերահամերգային համալիրներում, թանգարաններում, գրադարաններում, կինոթատրոններում, զվարճանքի կենտրոններում, մարզասրահներում և մարզադաշտերում։

Ցուցարարներից մեկը` Հայկ Ավագյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ օրինագիծը մշակվել և հաստատվել է կառավարության կողմից առանց հանրային լսումներ անցկացնելու և ոլորտի ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու։

Նրա կարծիքով` օրենքի ընդունման դեպքում այն հարցականի տակ կդնի տասնյակ հաստատությունների աշխատանքը և կարող է գործազուրկ դարձնել շուրջ 7 հազար մարդու։ Ավելին,  որոշ գործարարներ` այդ նախագծի մասին տեղյակ չլինելով, ընդլայնել են իրենց հաստատությունները լրացուցիչ ներդրումների հաշվին, իսկ հիմա կհայտնվեն փակման վտանգի առաջ։

«Մենք պահանջում ենք հետ կանչել օրինագիծը խորհրդարանից և լսումներ անցկացնել։ Մենք առաջարկներ ունենք, որոնք ուզում ենք ներկայացնել», – նշեց Ավագյանը։

Նա ավելացրեց, որ բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները դեմ են հասարակական վայրերում ծխելուն, սակայն անընդունելի են համարում հավասարության նշան դնելը ծխախոտի և նարգիլեի միջև։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանն ուզում է քանդել Օպերայի մոտ գտնվող սրճարանները. «դըմփ–դըմփ–հու» է լինելո՞ւ

Նշենք, որ Հայաստանում հակածխախոտային արշավը գլխավորում է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Նա համոզված է, որ նոր օրենքը միայն դրական կանդրադառնա երկրի բնակչության առողջական վիճակի վրա։

Այդպիսով, Հայաստանում նրա ընդունման դեպքում առաջին անգամ օրենսդրական մակարդակով կարգելվի ծխելը ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, կազինոներում, առևտրի կենտրոններում։ Օրինագիծը նախատեսում է բոլոր նշված վայրերում ծխախոտ վաճառելու համար 500 հազար դրամի չափով, իսկ ծխելու` 200 հազար դրամի չափով տուգանք սահմանել։

Լրահոս
0