Ալսու

Սիրելի Էլինչիկ. ում հետ է վերջին երկու շաբաթվա ընթացքում հանգստանում Ալսուն

286
(Թարմացված է 20:53 10.01.2019)
Ռուսական էստրադայի աստղ Ալսուն պատմել է, թե ում հետ է անցկացրել Ամանորի արձակուրդը աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայտնի երգչուհի Ալսուն Instagram-ի իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի կնոջ` Էլինայի հետ։

Լուսանկարում աղջիկները Դուբայի թանկ ռեստորաններից մեկում են։ Երկուսն էլ բաճկոններով են, ինչը հուշում է, որ այնտեղ ցրտել է։

«Առաջին լուսանկարը` մեր երկշաբաթյա համատեղ հանգստից սիրելի Էլինչիկի հետ @elina_janibekyan ❤️", – գրել է Ալսուն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ALSOU (@alsou_a)

Էլինան համառոտ է պատասխանել գրառմանը. նա կարմիր սրտիկ է դրել։ Միաժամանակ իր փակ էջում նա Ալսուի հետ մեկ ուրիշ լուսանկար է հրապարակել։

Համացանցի օգտատերերը հավանել են հրապարակումները ու դրանց գրեթե 50 հազար «լայք» են շռայլել։

«Նրանցից ո՞վ է Ալսուն, իսկ ով Ալսուն չէ», – գրել է օգտատեր ruslanvelioglu–ն։

Նշենք` Էլինան ու Ալսուն վաղուց են ընկերություն անում։ Գարիկ Մարտիրոսյանի կնոջ` Ժաննայի հետ, նրանք թերևս ռուսական շոու բիզնեսի ընկերուհիների ամենագեղեցիկ եռյակն են կազմում։

286
Ըստ թեմայի
Տոնը մեկնարկում է. «Նոր ալիքի» գնացքը ժամանեց Սոչի. տեսանյութ
Ալսուն ասել է` ինչու է ընկերություն անում Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հետ
«Շնորհակալություն Աստծուն` ձեզ ունենալու համար». Չումակովը հուզել է բաժանորդներին