Երևան–Արմավիր երթուղային

Ինչո՞ւ է թանկացել Երևան–Արմավիր տրանսպորտը, և ի՞նչ թանկացումներ են սպասվում առաջիկայում

56
Թանկացումները կարող են Երևան–Արմավիր երթուղով չսահմանափակվել։ Նախարարությունը փորձում է հասկանալ պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Երևան–Արմավիր տրանսպորտը թանկացել է, որովհետև տնտեսվարողը սկսել է շահագործել նոր, թանկարժեք ավտոմեքենաներ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

«Ուղևորափոխադրումն այսօր իրականացվում է 2 տեսակի ավտոմեքենաներով` նախկին «Գազելներով» ու նոր «Մերսեդես– Սպրինտերներով», որոնք դիզելային շարժիչով են, ունեն համապատասխան հարմարություններ։ «Գազելների» համար ուղևորավարձը չի թանկացել, նույն 400 դրամն է, այսինքն` մարդիկ, եթե ուզում են օգտվել դրանցից, կարող են օգտվել»,– ասաց Արշակյանը։

Այդուհանդերձ, նախարարությունն ուսումնասիրություն և երթուղին շահագործող ընկերության հետ քննարկումներ է իրականացնում` հասկանալու համար, թե որքանով է արդարացված նոր ավտոմեքենաների համար սահմանված` 500 դրամ ուղեվարձը։

Նախարարի պաշտոնակատարը չի բացառում, որ խնդրի լուծման համար նոր մրցույթ հայտարարվի, և ընտրվի ավելի ցածր սակագին առաջարկող այլ ուղևորափոխադրող ընկերություն։

Ի դեպ, գործող ընկերությունը մրցույթը շահել է ոչ թե 400 դրամ սակագնով, որով տարիներ շարունակ սպասարկել է, այլ 500 դրամ սակագնով, բայց բարի կամք է դրսևորել։ Նման սկզբունքով աշխատող ընկերություններ միջմարզային փոխադրումների ոլորտում էլի կան, ուստի նախարարությունը չի բացառում, որ նրանք ևս որոշեն ավելացնել ուղեվարձերը։

«Դա նոր բան չէ, վաղուց է եղել, և հիմա փաստի առաջ ենք կանգնել»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ նոր իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչու են նախկիններն այս սկզբունքով աշխատել։

Նշենք, որ վերջին երկու օրերի ընթացքում Երևան–Արմավիր երթուղայինի ուղեվարձը թանկացել է` 400 դրամից դառնալով 500 դրամ։

56
թեգերը:
Երևան
Ըստ թեմայի
Տրանսպորտի հարցը. Հայկ Մարությանի դիրքորոշումը ուղեվարձի թանկացման մասին փոխվել է
Ինձ սխալ եք հասկացել. Մարությանը հորդորում է չհավատալ վերնագրերին
Երևանի քաղաքապետարանը բանակցում է ներդրողների հետ. ե՞րբ կլուծվի տրանսպորտի հարցը