00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում որդեգրված երեխան իր մասին ճշմարտությունն իմանալու իրավունք կստանա

© Sputnik / Asatur YesayantsВоспитанники специализированного детдома имени Мари Измирлян
Воспитанники специализированного детдома имени Мари Измирлян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագծի ընդունման դեպքում 18 տարին լրացած անձը կկարողանա դիմում ներկայացնել ՔԱԿԳ և տեղեկանքներ ստանալ իրեն որդեգրելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Կառավարությունն առաջարկում է փոխել ընտանեկան օրենսգիրքը։ Որդեգրված երեխաները չափահաս դառնալուց հետո իրենց մասին ամբողջ ճշմարտությունն իմանալու իրավունք կունենան։ Այս մասին այսօր կառավարության նիստում, համապատասխան նախագիծը ներկայացնելիս, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Դրա համար նախարարությունը հանդես է եկել ՀՀ ընտանեկան օրենսգրքի փոփոխության առաջարկով։

Президент Республики Армения Армен Саркисян посетил детский дом - Sputnik Արմենիա
«Եկել եմ ասելու, որ դուք մոռացված չեք». նախագահն այցելել է Նոր Խարբերդի մանկատուն

Գործող օրենքի համաձայն` որդեգրված երեխան չափահաս դառնալուց հետո կարող է իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալ միայն որդեգրողի մահվան դեպքում, իսկ որդեգրողի համաձայնության բացակայության դեպքում միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով: Այս դրույթը, նախարարի համոզմամբ, պաշտպանում է որդեգրողների շահերը, բայց միաժամանակ անտեսում որդեգրվածի և կենսաբանական ծնողների շահերը:

«Փորձը ցույց է տալիս, որ որդեգրվածն ուզում է տեղեկություններ ստանալ իր կենսաբանական ծնողների մասին: Որոշ դեպքերում նույնիսկ որդեգրողներն իրենց նախաձեռնությամբ են փորձում կապ հաստատել որդեգրված երեխայի կենսաբանական ծնողների հետ, տեղեկություններ ստանալ նրանց մասին, ինչպես նաև աջակցել երեխային նշված հարցերում: Լինում են դեպքեր, երբ որդեգրողները երեխայի բնակության վայրի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում գրություն (նամակ) են թողնում երեխային որդեգրելու մասին, իրենց տվյալներն են փոխանցում»,– ասաց նախարարը։

Իսկ նախագծի ընդունման դեպքում 18 տարին լրացած անձը կկարողանա դիմում ներկայացնել ՔԱԿԳ և տեղեկանքներ ստանալ իրեն որդեգրելու փաստի մասին, որտեղ կլինեն որդեգրումից առաջ իր անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաև կենսաբանական ծնողների անձնական տվյալները` ազգություն, արյան խումբ, հիվանդություններ։

Воспитанники специализированного детдома имени Мари Измирлян - Sputnik Արմենիա
«Երազում եմ քայլել»․ Երևանի մանկատան երեխաները չեն կորցնում հավատը հրաշքների հանդեպ

Բայց դրա համար պարտադիր պայման է լինելու, որպեսզի կենսաբանական ծնողը տա այդ տվյալները զավակին տրամադրելու համաձայնություն։ Այս բոլոր կարգավորումները նախատեսված են կառավարության հաստատած նախագծով։

Նախագծի քննարկման ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց որդեգրման պրոցեսում կոռուպցիոն ռիսկերի բացառումն ու ծնողներից զրկված երեխաներին անհրաժեշտ միջոցներով, այդ թվում՝ մանկատունն ավարտելիս բնակարանով ապահովելը։

Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ պաշտոնավարման ընթացքում փորձել է բացել այս ոլորտի կոռուպցիոն լուրերը։

«Այստեղ նույնիսկ մաֆիա է գործում, որդեգրված երեխաներն անգամ կարող են օրգանների վաճառքի զոհ դառնալ ու զրկվել մեկ օրգանից»,- ասաց Միրզոյանը։ Բայց պարզվեց, որ նման հայտարարության համար Միրզոյանը հիմքեր չունի, ինչպես ինքն ասաց՝ այդ մասին օդում կախված լուրեր կան։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ հաստատապես հայտարարեց, որ Հայաստանում որդեգրված և արտասահման մեկնած որևէ երեխա իր որևէ օրգանից չի զրկվել։ Նույնը հայտարարեց նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Լրահոս
0