Ավտոբուս, Երևան

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի փաստով քրգործ է հարուցվել. դատախազություն

176
(Թարմացված է 23:29 08.01.2019)
Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսում այսօր՝ հունվարի 8-ին տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

Այս մասին Sputnik Արմենիային ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը»,- տեղեկացրեց Արևիկ Խաչատրյանը։

ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է, խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից:

176
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Զորակոչիկների ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է. Ոստիկանության պարզաբանումը