00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղրաթաթախ Վրաստանը կամ խնայողություն` ի վնաս հայկական հպարտության

© Sputnik / Lusine AdamyanПамятник Саят-Нове в Тбилиси
Памятник Саят-Нове в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերից շատերն այս տարի Ամանորն անցկացրել են Թբիլիսիում։ Սահմանին երկար հերթեր են կանգնել հանուն նրա, որ մի քիչ գումար տնտեսեն։ Բայց արժե՞ր արդյոք հանուն այդ հանգստի անցել չարչարանքների միջով, դժվար է ասել։

Ես ճանապարհորդել չեմ սիրում։ Պատճառը մեկն է` ցանկացած փոխադրամիջոցում վատ եմ զգում։ Բայց այդուհանդերձ որոշեցի Նոր տարուն մեկնել Թբիլիսի, վրացական գինի խմել, համեղ խաչապուրի ուտել և զբոսնել հին քաղաքի նեղ փողոցներով։ Հավանաբար ուզում էի փախչել տոնական իրարանցումից և լինել օտար քաղաքում։ Դեռ մեկնելուց առաջ նկատեցի, որ Facebook–ի ընկերներիս մի մասը լուսանկարներ են հրապարակում Վրաստանի մայրաքաղաքից, բայց քանի որ ես պատրաստվում էի մեկնել հունվարի 2–ին, հույս ունեի` մինչ այդ բոլորը կվերադառնան և կմնամ հպարտ միայնության մեջ։ Սխալվեցի...

Новогодний стол - Sputnik Արմենիա
Մեծ ծախսեր և կտտանքներ օրգանիզմի համար. տոն, թե՞ սովորույթ

Արդեն սահմանին ժպտերես վրացի մաքսավորը հարցրեց, թե ինչու եմ ուշացել, որովհետև բոլոր հայերն արդեն եկել են դեկտեմբերի 30–ին և 31–ին։ Ավելի ուշ քաղաք մտնելիս հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների առատությունը հուշեց, որ հայրենակիցներս դեռ այստեղ են, և գլխումս մշտապես մի հարց էր պտտվում` ինչո՞ւ։ Ինձանից առաջ Թբիլիսի ժամանած գործընկերս բացատրեց, որ հանգստի հինգ օրերի ընթացքում չորս ընկերներով ծախսել են 1500 դոլար և կարող էին ավելի շատ տնտեսել, եթե ուրիշ զբոսաշրջային գործակալություն ընտրեին։ Իսկ Ծաղկաձորում կամ Դիլիջանում հնգօրյա արձակուրդի համար նույն մակարդակի հյուրանոցում նրանք կվճարեին մոտ 3000 դոլար։ Բացի այդ, նա առավելություն էր համարում մթնոլորտի փոփոխությունը և տոնական հոգսերի բացակայությունը։ Բայց պիտի անկեղծ ասենք` Հայաստանում ծառայության մակարդակն անհամեմատ բարձր է։

© Sputnik / Nana MartirosyanԹբիլիսի
Մեղրաթաթախ Վրաստանը կամ խնայողություն` ի վնաս հայկական հպարտության - Sputnik Արմենիա
Թբիլիսի

Մյուս ծանոթս պատմեց, որ ընկերների հետ Վրաստան են գնացել առանց որևէ գործակալության դիմելու։ Մեկնել են երթուղային տաքսով, բնակարան են վարձել հայկական թաղամասի հին տներից մեկում, իսկ Ամանորը դիմավորել են ոչ թե ռեստորանում, այլ գլխավոր տոնածառի մոտ։ Ավելի ուշ փաբ են գնացել։ Վրաստանի մայրաքաղաքում մնացել են մի շաբաթ, գրեթե ամեն օր այցելել են թանգարաններ և եղել տարբեր տեսարժան վայրերում։ «Ստամոքսի տոն» չեն կազմակերպել, ուտելիքն իրենք են պատրաստել և միայն երեկոյան են գնացել ժամանցի վայրեր։ Յուրաքանչյուրը ծախսել է մոտ 400 դոլար` չհաշված շոպինգը։ Տուն են վերադարձել գոհ ու հանգստացած։

Армяно-грузинская граница. КПП Садахло - Sputnik Արմենիա
Վարորդների համար. ի՞նչ է փոխվել Վրաստան մուտք գործելու կանոններում

Ակնհայտ է, որ նրանք կարողացել են գումար տնտեսել էժան բնակարանում մնալու և ռեստորաններում չսնվելու հաշվին, որոնք, ի դեպ, այդքան մատչելի չեն, ինչպես պնդում են շատերը։ Դրա վկայությունն է ընկերոջս պատմությունը։ Նա հյուր է գնացել ազգականներին և շատ քիչ գումար ծախսել միայն նվերների համար։ Որոշել է շնորհակալություն հայտնել հյուրընկալած ընտանիքին և Ամանորի գիշերը նրանց հրավիրել է ռեստորան։ Հաշիվը շատ է զարմացրել, քանի որ ստիպված է եղել յուրաքանչյուրի համար վճարել 200 դոլար։ Բնականաբար, վշտացել է ու երդվել, որ այլևս երբեք Ամանորը չի նշի Թբիլիսիում։ Բայց նրա երեխաները գոհ են. տոնածառը հավանել են, հետո էլ փողոցներում շատ են հանդիպել հայ երեխաների, խաղընկեր են ունեցել։

Ես ինքս շատ չեմ ծախսել, որովհետև ապրում էի գրկաբաց մորաքրոջս մոտ։ Բայց այն, որ Հայաստանից եկած զբոսաշրջիկներն արդեն հոգնեցրել էին տեղի բնակիչներին, ամենուրեք էր զգացվում։ Խանութների վաճառողներն ու հյուրանոցների աշխատակիցները պնդում էին, որ հայերի ընտանիքներն աղմկոտ են և չեն կարողանում խաղաղ նշել, մշտապես խոսում էին սոմեթիների (վրացերեն` հայեր) մասին։

Որքան էլ տարօրինակ լինի, նույնիսկ տաքսիստներն էին դժգոհ զբոսաշրջիկների ալիքից։ Սկբում դժվար էր հասկանալ նրանց դժգոհությունը, որովհետև զբոսաշրջիկը փող է, բայց Մցխեթա հին քաղաք այցելելուց հետո բոլոր մութ հարցերի վրա լույս սփռվեց։ Անկեղծ ասած` այնտեղ հայրենակիցներս չափազանց շատ էին։ Նույնիսկ ճարպիկ մուրացկանն էր օգտվում դրանից։ Նա բարձր գոռում էր «Կեցցե Նիկոլը», իսկ միամիտ հայերը ծիծաղում ու լարիներ էին տալիս նրան։

Зам.главы комитета по туризму РА Мехак Апресян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ապրեսյան. «Արտագնա զբոսաշրջությունը չի ավելանում ներքինի հաշվին»

Այո, ցավալի էր գիտակցել, որ մենք նախընտրում ենք գումար ծախսել օտար երկրում, որտեղ այնքան էլ չեն ուրախանում մեզ տեսնելիս։ Իսկ Հայաստանում մենք սիրում ենք զբոսաշրջիկներին և չենք փնչացնում հյուրի դեմքին։

Ինձ ապշեցրեց մեկ այլ միջադեպ։ Տաքսի նստելուց առաջ հարցրի, թե որքան գումարով կտանի։ Նա սիրալիր պատասխանեց, որ կվերցնի երեք լարի, և մենք ընկանք ճանապարհ։ Զրույցի բռնվեցինք տաքսիստի հետ, պարզվեց, որ հայ է։ Բնականաբար, ես ուրախացա, իսկ նա ինձ կատակով ասաց. «Սանրվածքիդ խաբվեցի, կարծեցի` տեղացի ես։ Իմանայի` Երևանից ես, յոթ լարի կուզեի»։

Վերադառնալիս մաքսատանը մեկ ժամ մնացինք հերթի մեջ։ Այդ ընթացքում հետևում էի հոգնած ու կարմրած մաքսավորին, որը հեռացող հայերի հետևից ժամանակ առ ժամանակ ասում էր. «Ինչո՞ւ չեն կարողանում տանը նստել»։  Իսկապես շատ վիրավորական էր։ Անընդհատ հարց էի տալիս ինձ` ինչո՞ւ մենք չենք կարող մեր երկրի ներսում ավելի մատչելի դարձնել հանգիստը, ինչու մեզ մոտ ամեն ինչ կա զբոսաշրջիկների համար, իսկ շարքային քաղաքացիները մեկնում են հարևան երկրներ ու երբեմն ակամա ստորանում։

Չնայած մորաքրոջս ջերմ ընդունելությանը, գեղեցիկ քաղաքին և ուրախ երեկոներին` ես չորս օր դիսկոմֆորտի մեջ էի։ Վերջին կաթիլը դարձավ վարորդը, որը պետք է ինձ Թբիլիսիից բերեր Երևան։ Նա վրդովվեց, երբ հարցրի`Հայաստանի՞ց եք։ «Աստված չանի»,– պատասխանեց ինձ։ Բնականաբար, բանավեճ սկսվեց այն մասին, որ նա ուղղակի չգիտի Հայաստանը։ Վարորդը ոչ համոզիչ կերպով առարկեց, որ վաղուց է ղեկին և ամեն ինչից տեղյակ է։ Բայց երբ մտանք Երևան, պարզվեց, որ Երևան–Թբիլիսի երթուղում 20 տարի աշխատած վարորդը չգիտի, որ կոնյակի գործարանի մոտ տանող կամուրջը կոչվում է Հաղթանակի կամուրջ։ Եվ այդ ժամանակ ինձ վրա զգացի նրա հայացքը ու հասկացա, որ վեճում հաղթողը ե՛ս եմ։

Լրահոս
0