00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր էին սթափ Ամանորին. Գյումրիում շատացել են արտակարգ դեպքերը

© Sputnik / Armenuhi MkhoyanГараж автомобилей скорой медицинской помощи в Гюмри
Гараж автомобилей скорой медицинской помощи в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կան մասնագետներ, որոնց համար տոնական օրը չի տարբերվում սովորականից, ավելին այդ օրերին վերջիններս ավելի զգոն են ու ավելի խիստ գրաֆիկով են աշխատում:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ուժեղացված հերթապահությամբ ու  լրացուցիչ բրիգադով՝ ամանորյա օրերին Գյումրու շտապ  բուժօգնության կայանը կանչերի ավելացում է ունեցել:

Учения по гражданской обороне в Ереване - Sputnik Արմենիա
Ինչպես փաթաթեմ տոլման, կամ դուրս վռնդեք իմ հյուրերին․զվարճալի դեպքեր փրկարարների Ամանորից

Այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Գյումրիում կանչերի աճ է գրանցվել: Այս մասին տեղեկացրեց Գյումրու Շտապ բժշկական օգնության կայանի գլխավոր բուժքույր Հռիփսիմե Մելիքսեթյանը՝ փաստելով, որ միջինը ավելացել է 20-30  կանչով: «Նախորդ օրերին եղել է միջինը 80-85 կանչ, բայց հունվարի 6-ին գրանցվել է 122 կանչ, թեև այս կանչերը կապ չունեն տոնական օրերի հետ՝ չեն արձանագրվել սննդային թունավորման, կամ աղիքային ինֆեկցիայի դեպքեր, այլ հիմնականում այս ժամանակահատվածին հատուկ խրոնիկ հիվանդությունների սրացում է  եղել»,-նշեց Հռիփսիմե  Մելիքսեթյանը:

Այս տարի չեն գրանցվել նաև ալկոհոլային թունավորման դեպքեր: Հիմնականում գրանցվել են հիպերտոնիկ կրիզներ, սրտային կամ բրոնխիալ ասթմայի, նևրոզի դեպքեր: Անցած օրերին արձանագրվել են նաև կենցաղային և ՃՏՊ հետևանքով տրավմաներ, շմոլ գազի թունավորման դեպքեր:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀռիփսիմե Մելիքսեթյան. Գյումրու Շտապ բժշկական օգնության կայանի գլխավոր բուժքույր
Ովքե՞ր էին սթափ Ամանորին. Գյումրիում շատացել են արտակարգ դեպքերը - Sputnik Արմենիա
Հռիփսիմե Մելիքսեթյան. Գյումրու Շտապ բժշկական օգնության կայանի գլխավոր բուժքույր

«Շմոլ գազի  թունավորման 6 հիվանդ ունեցել ենք դեկտեմբերի 30-ին, իսկ հունվարի 5-ին՝ 5 հիվանդ. բարեբախտաբար զոհեր չեն եղել»,-պատմեց Հռիփսիմե  Մելիքսեթյանը:

Инспектора патрульно-постовой службы полиции Армении Мэри Минасян и Гарик Варосян на службе - Sputnik Արմենիա
Արտակարգ ծառայությունները տոնական օրերին կաշխատեն արտակարգ ռեժիմով

Հերթապահ բրիգադները  նոր տարին դիմավորում են լավագույն դեպքում կայանում, իսկ վատագույն դեպքում՝ հիվանդի տանը կամ ճանապարհին: «Եթե  հաջողվում է ու 12-ը  խփելուն պես կայանում ենք, ապա անպայման բաժակ ենք  բարձրացնում տեղում ու միմյանց Նոր տարին շնորհավորում: Ի դեպ, արդեն տոնական օրերն անցել են, բայց մինչև օրս  էլ, երբ կանչ  է գրանցվում, զանգահարողն առաջինը հեռախոսավարի  Նոր տարին է շնորհավորում, ապա նոր իր դարդերը ներկայացնում»,-նշեց Հռիփսիմե  Մելիքսեթյանը:

Ուժեղացված գրաֆիկով աշխատել են նաև փրկարարները: Տոնական օրերին մարզի փրկարարները արձագանքել են 13 դեպքի: Անցած տարի 10 դեպք էր արձանագրվել: Գրանցվել է 2 զոհ, 10 տուժած՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 8 տուժածի  փոխարեն: Մահվան ելքով և վիրավորներով դեպքերի մեծ մասն արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄարտին Մկոյան. ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, Փ/Ծ փոխգնդապետ
Ովքե՞ր էին սթափ Ամանորին. Գյումրիում շատացել են արտակարգ դեպքերը - Sputnik Արմենիա
Մարտին Մկոյան. ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, Փ/Ծ փոխգնդապետ

«Անցած տարի զոհեր չէինք  ունեցել, իսկ այս տարի 2 զոհ ու 5 տուժած հենց ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ունեցանք: Ավելացել են նաև հրդեհի և շմոլ գազի թունավորման դեպքերը, բարեբախտաբար առանց զոհերի»:

Праздничный стол - Sputnik Արմենիա
Շատ կերանք, ժամանակն է լիցքաթափվելու. ինչպե՞ս վերականգնվել Նոր տարվանից հետո

Մնացած դեպքերը  կենցաղային կանչեր են եղել»,-Sputnik  Արմենիային տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար  ծառայության փոխգնդապետ Մարտին Մկոյանը: Ամանորի օրերին հիմնականում զանգահարողները ցանկացել են տեղեկանալ ճանապարհների վիճակից: Անակնկալ կամ հումորային զանգեր շիրակցի փրկարարները չեն ստացել. ասում են՝  Շիրակի բնակիչները փրկարարներին լուրջ են մոտենում:

Ի դեպ, այս օրերին փակ, կամ անանցանելի ճանապարհ չի եղել, բացառությամբ որոշ միջհամայնքային դժվարանցանելի ճանապարհների: «Այս պահին էլ վիճակը նորմալ ու վերահսկելի է»,-նշեց պատասխանատուն՝  հավելելով, որ ինքը հերթապահություն ունեցել է հունվարի 2-ին:  Տոնական օրերը  փրկարարի համար սովորականից չեն տարբերվում՝ իրենք  միշտ զգոն ու պատրաստ  են:

Լրահոս
0