Կապիկ

Ինչպե՞ս են էկզոտիկ կենդանիները ներկրվում Հայաստան

232
(Թարմացված է 17:40 30.12.2018)
Արտերկրից վայրի կենդանիների ներկրումը դարձել է վիճաբանությունների թեմա բնապահպանների ու մասնավոր կենդանաբանական այգիների տնօրենների միջև: Իրավիճակն ավելի է սրվում թյուրըմբռնումների ու ապատեղեկատվության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 30 Դեկտեմբեր — Sputnik, Մանվել Մարգարյան. Երկու տարի առաջ Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայանում ձերբակալվեցին Արտյոմ և Էդուարդ Վարդանյանները:

Հայաստանյան լրատվամիջոցներն ու բնապահպանները հղում կատարելով տանզանական «The Citizen» պարբերականին՝ հաղորդում էին, որ եղբայրները փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 61 կապիկ և անհայտ ճանապարհով կարողացել են ձեռք բերել կենդանիներին արտահանելու թույլտվություն:

Տեղի իրավապահները պնդում էին, որ այդ փաստաթղթերը տրվել են՝ շրջանցելով Տանզանիայի Բնապահպանության և տուրիզմի նախարար Ջումանե Մագեմբեի՝ 2016թ. մարտի 20-ից ուժի մեջ մտած հրամանը, որով փորձ էր արվում կանխել կենդանիների հոսքը Տանզանիայից։  Թույլտվությունը շնորհելու գործում մասնակցություն են ունեցել Բնապահպանության և տուրիզմի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հեռացվել են աշխատանքից։ Ձերբակալվածների թվում էին նաև ոստիկանության աշխատակիցներ: Այս պատմությունը երկու տարի շարունակ պատեհ-անպատեհ առիթներով շահարկվում է մեր բնապահպանների ու հետաքննող լրագրողների կողմից, երբ խոսվում է կենդանիների ապօրինի առք ու վաճառքի, ներկրման ու արտահանման մասին:

«Մենք պարզապես անպատեհ պահի հայտնվել էինք անպատեհ տեղում: Տանզանիայի կառավարությունը որոշել էր կենդանիների միջազգային մաքսանենգության դեմ վճռական պայքար մղել: Քանի որ գործարքը կատարվել էր հրամանից մի քանի օր առաջ, ուստի նրանք որոշել էին մեր գործում ամեն կերպ գտնել հանցակազմ: Ութ ամիս մնալով մեկուսարանում՝ մենք այդուհանդերձ կարողացանք ապացուցել մեր անմեղությունը»,- նշում է Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» պարկ-ռեստորանի տնօրեն Արտյոմ Վարդանյանը:  Նրա պնդմամբ՝ այս պատմությանն անդրադառնալով՝ շատերը չեն հիշատակում մի էական հանգամանք. Տանզանիայի դատարանը քննել է գործն ու կայացրել վճիռ, ըստ որի եղբայրներն արդարացվել են և ազատ արձակվել դատարանի դահլիճից՝ իրենց գործում հանցակազմի բացակայության պատճառով, իսկ Տանզանիայի կառավարությունը ներողություն է խնդրել եղբայրներից: Մեր զրույցի ընթացքում այգու տնօրենը ցույց տվեց դատարանի վճիռը:

Արտյոմ Վարդանյանը ցավով նշում է, որ ապատեղեկատվության պայմաններում անհարկի շահարկելով կենդանիների ապօրինի ներկրման թեման՝ ըստ էության վարկաբեկվում է Հայաստանն ու սխալմամբ ներկայացվում որպես կենդանիների թրաֆիկինգի երկիր: Այս երևույթի դեմ պայքարելու փոխարեն՝ բնապահպաններն ու շահագրգիռ անձինք շարունակում են պղտոր ջրում ձուկ որսալ, ինչը ստիպում է գործարարին հարցը լուծել իրավական դաշտում:

Վարդանյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել մասնավորապես էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի դեմ: Անդրադառնալով կենդանիների ապօրինի ներկրման ու արտահանման թեմային՝ Սիլվա Ադամյանը Սպուտնիկ ռադիոյի եթերում մատնանշել էր հենց Արտյոմ և Էդուարդ Վարդանյաններին. «2016թ.-ին 500 կապիկ Տանզանիայից պետք է տեղափոխեին Հայաստան, սակայն օրենքով սահմանված կարգով արգելվում էր կենդանիներին տեղափոխել այդ տիպի ինքնաթիռով: Նրանց համար սահմանված են հատուկ պայմաններ: Ցավոք սրտի, այստեղ պետք է բարձրաձայնեմ մարդկանց անուններ, ովքեր այսօր էլ հանդիսանում են «Ջամբո» կենդանաբանական այգու տնօրեններ: Դրանք են Արտյոմ և Էդուարդ Վարդանյանները, ովքեր շատ ինտենսիվորեն զբաղվում էին աֆրիկյան երկրներից կապիկների և այլ տեսակի կենդանիների ներկրումներով»:

Արտյոմ Վարդանյանը պնդում է, որ երբեք չի զբաղվել կենդանիների ներկրմամբ, և նման գործունեություն իրականացրել է «Զու ֆաունա արթ» ընկերության հիմնադիր և սեփականատեր Արթուր Խաչատրյանը, ումից էլ ինքը գնել է կենդանիներին:

Վերջինս իր հերթին հրապարակավ հայտարարել է, որ Վարդանյան եղբայրներն անմեղ են, ինքը Տանզանիայում հանգստացող ընկերներին պարզապես առաջարկել է կապիկներին տեղափոխելու համար իր վարձակալած ինքնաթիռով գալ Հայաստան՝ որպես բեռի ուղեկցող և գումար չծախսել տոմսի համար։ Իսկ կենդանիներն օրինական ճանապարհով ձեռք էին բերվել միջազգային ՍԻԹԵՍ կոնվենցիայի կանոնադրության համաձայն:

Արտյոմ Վարդանյանին առնչվող երկրորդ աղմկահարույց միջադեպը կապված է իր տնօրինած պարկ-ռեստորանում 2014թ-ին սատկած բոնոբո տեսակի կապիկի հետ:

Տարածվեց տեղեկատվություն, թե Գվինեայից ներկրված կենդանու անկման պատճառը էբոլա վիրուսն էր: Գվինեան հանդիսանում է այդ մահաբեր վարակի հիմնական օջախներից մեկը, իսկ բոնաբո կապիկը կարող էր լինել այդ վիրուսի կրող: Այստեղ նույնպես կա թյուրըմբռնում: Բոնոբոն Հայաստան ներկրվելու պահին արդեն իսկ տկար էր, և այդ մասին Արտյոմ Վարդանյանը նախապես տեղեկացվել էր:

Բայց խոսքը չէր կարող լինել էբոլայի վիրուսի առկայության մասին, քանի որ պարկ-ռեստորանում կան բժիշկներ, կենդանիների հետ աշխատող մասնագետներ, որոք նման բան թույլ տալ չէին կարող:

Ինչևէ, այգի այցելած առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ու իրավապահներն անցկացրին մանրակրկիտ հետազոտություն, սակայն էբոլայի հետք այդպես էլ չգտան:

«Այդ վիրուսի ինկուբացիոն շրջանն առավելագույնս 21 օր է տևում: Ի տարբերություն շատ հիվանդությունների` այն չունի թաքնված շրջան: 21 օր հետո այդ վիրուսով վարակված կենդանիները մահանում են, իսկ իմ կապիկներն ինձ մոտ էին 2012թ-ից: Այն մարդիկ, ովքեր շփվել են այդ կապիկի հետ այժմ էլ ողջ-առողջ են»,- մեզ հետ զրույցում նշեց Արտյոմ Վարդանյանը:

Գործարարին մտահոգում է այն հանգամանքը, որ հաճախ թեման շոշափում են ոչ իրավասու անձինք ու տգետ գրչակները, ովքեր ապատեղեկատվություն տարածելով՝ փորձում են ստվերել իր գործունեությունը Հայաստանում: Անկախ ամեն ինչից՝ Արտյոմ Վարդանյանը չի ընկճվել, ունի նոր գաղափարներ ու նախագծեր և ցանկանում է Ձորաղբյուրի էկզոտիկ կենդանիների պարկ-ռեստորանը դարձնել Հայաստանում էկո-տուրիզմի զարգացման գողտրիկ անկյուններից մեկը:

232
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Վայրի կենդանիները՝ բիզնեսի խթան
Մասնագետներն անհանգստացած են. կոկորդիլոսը կարող է Հայաստան բերել էկզոտիկ հիվանդություններ
Կոկորդիլոսաբուծարան հիմնելու թույլտվություն բնապահպանության նախարարությունը չի տվել
Ադամյան. «Դելֆիններին նման պայմաններում պահելը հանցագործություն է»
Դարձյալ Հայաստան դելֆիններ են բերվել. բնապահպանները թեժ պայքար են խոստանում
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

77
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

77
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

329
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

329
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ