Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանն ամուսնալուծվո՞ւմ է. ԶԼՄ–ներն ահազանգում են, Գոհարը ջնջում է ամուսնուն

531
Հայտնի ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram–ի իր ընկերների ցանկից հեռացրել է ամուսնուն և ջնջել բոլոր համատեղ լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանն ամենայն հավանականությամբ բաժանվել է ամուսնուց։

Զույգի ընտանեկան կյանքում խնդիրներ կան, բայց Գոհարը դեռ պատրաստ չէ մեկնաբանել իրավիճակը։ Super.ru պորտալի հետ զրույցում նա հրաժարվել է պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր ամուսնական կյանքում։

Instagram Гоар Аветисян
© Photo :
Instagram Гоар Аветисян

 

Նա հեռացրել է ամուսնու հետ վերջին բոլոր լուսանկարները։ Բացի այդ, ամուսնուն ջնջել է նաև իր ընկերների ցանկից։

Ճիշտ է` 2016 թվականի գրառումները Գոհարը չի հեռացրել, քանի որ երկու տարվա վաղեմություն ունեցող տեսագրություն կա, որտեղ ամուսինը շպարում է կնոջը։

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում Գոհարն սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

531
Ըստ թեմայի
Խեղճ Վահիկ․ «սանձարձակ ջրահարս» Գոհար Ավետիսյանը շոկի մեջ է գցել մարդկանց
«ԱՍ պիցցա»` հայուհու կողմից. Գոհար Ավետիսյանն անխմոր պիցցայի բաղադրատոմս է ներկայացրել
Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ
«Մեյքափի գուրուն» զբաղվում է խոհարարությամբ. պատրաստել և նիհարել. տեսանյութ