00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հացի փող` աղիքային ցուպիկի դիմաց. նոր Երևանի 90- ականների ոգին

© Sputnik / Diana AtoyanУличная продажа рыбы
Уличная продажа рыбы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արգելե՞լ, թե՞ չարգելել փողոցային առևտուրը։ Երևանի բոլոր քաղաքապետներին տանջող «շեքսպիրյան» հարցն այսօր կանգնել է նաև Հայկ Մարությանի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հակառակ փողոցային առևտրի մասին Երևանի քաղաքապետի խիստ հայտարարությանը՝ մայրաքաղաքի փողոցներում առևտրականների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ավելանում է։

Հատկապես շաբաթվա վերջում փողոցային առևտուրը Երևանի կենտրոնում հասավ իր գագաթնակետին։

Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկին հարակից հատվածում առևտուր անողները Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեցին, որ որևէ  ոստիկան իրենց  չի մոտենում, փաստաթուղթ չի պահանջում, առավել ևս` իրենց առևտուրը չեն արգելում։

Уличная продавщица Заназан Манукян - Sputnik Արմենիա
Համոզել, որ օրենքներին հետևեն բոլորը, դժվար է. փողոցային առևտրի հեշտ լուծվող բարդ խնդիրը

«Բա որ առևտուր չանեմ ո՞նց եմ երեխա պահելու։ Թե՞ Կարգին Հայկոն է երեխեքիս օրվա հացի փող տալու»,– ասաց մանդարին վաճառող տղամարդկանցից  մեկը, որը չցանկացավ ներկայանալ։ Բայց նշեց, որ ամեն գիշեր գնում է գյուղմթերքի մեծածախ շուկա, որ ամբողջ օրվա  առևտրի ապրանք ունենա ու կարողանա երեխաներին ոչ միայն Նոր տարի պարգևի, այլև օրվա հացի խնդիրը լուծի։

«Ի՞նչ է նշանակում արգելել փողոցային առևտուրը,– զարմացավ ձկնավաճառ կինը,– իսկ իրենք հասկանո՞ւմ են, թե քանի մարդ դրա պատճառով սոված կմնա։ Ո՛չ աշխատանք կա, ո՛չ կարգին թոշակ ու նպաստ են տալիս, որ մարդիկ կարողանան ապրել։ Իրենք ուզում են ճոխ Նոր տարի նշեն, մենք չե՞նք ուզում։ Իրենց երեխեքը երեխա՞ են, մերը չէ՞»,– ասաց նա։

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին նախաամանորյա Երևանը, իր փողոցային համատարած առևտրով, հիշեցրել է 90-ականները:

Բայց եթե ոչ պարենային ապրանքների առևտրի դեպքում դա միայն էսթետիկական  խնդիր է, ապա պարենային ապրանքների դեպքում` սննդի անվտանգության ու հանրային առողջապահության։

Виктор Мнацаканян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մնացականյան. «Երևանի փողոցները անօրինական առևտրի տեղ չեն»

«Օրինակ, որևէ մեկը մինչ օրս հայտարարե՞լ է` այդ ձկնկիթը իրակա՞ն է, թե՞ կեղծ, ժելատինից պատրաստված, կամ ի՞նչ ներկերով են դրանք ներկված, քանի որ շատ արհեստական, մուգ նարնջագույն, լորձանման արտաքին մակերեսով պատված ձկնկիթ է։ Ինձ համար անհասկանալի ծագման ապրանք է։ Երկրորդ. ի՞նչ միկրոֆլորա կա այդ մթերքներում` միայն աղիքային ցուպի՞կ, թե՞ նաև բորբոսասունկ»,– ասաց Պիպոյանը։

Նրա համար զարմանալի է, որ ստեղծված իրավիճակում միայն Երևանի քաղաքապետն, այն էլ` լրագրողների հարցադրումներից հետո անդրադարձավ փողոցային առևտրի խնդրին։ Մինչդեռ, առողջապահության նախարարությունը, սննդի անվտանգության տեսչական մարմինն այս ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկել:

Уличная торговля в центре Еревана - Sputnik Արմենիա
Փողոցում առևտուր անողները ոստիկաններին Փաշինյանով են վախեցնում

«Այսօր գնացել ենք, փողոցներում շրջում ենք, ասում ենք` սա ի՞նչ ձկնկիթ է։ Ասում է` Սևանի իշխանինն է: Ասում եմ` ունե՞ք ապրանքաուղեկից փաստաթուղթ։ Ասում է` ոչ։ Էլ չեմ ասում սիգը։ Բա այդ սիգը որտե՞ղ են որսացել, ինչպե՞ս է Սևանից հասել Երևան։ Ակնհայտ է` որպեսզի Սևանից տեղափոխվի Երևան, պետք է ունենա ուղեկցող փաստաթուղթ։ Ասում եմ` ո՞ւր է փաստաթուղթը, ասում է` այսօր չեն բերել»,– պատմեց Պիպոյանը։

Ընդ որում, Դավիթ Պիպոյանի հավաստմամբ, նույն բարձիթողի վիճակն է թե՛ Երևանի  կենտրոնում և թե՛ ծայրամասերում։

Երևանի քաղաքապետարանը վերահսկում է փողոցները, անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանը շրջում է քաղաքում և ծանոթանում խնդրին։ 

Մարությանը դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ հունվարի 1-ից ավելի խիստ են լինելու փողոցային ապօրինի առեւտրի նկատմամբ։

Дедушка Товмас - Sputnik Արմենիա
Տոներից հետո կխստացվի ապօրինի առևտրի վերահսկողությունը

«Քաջ տեղյակ եմ, գիտեմ՝ ինչ է կատարվում, ինքս շրջում եմ Երեւանում եւ տեսնում։ Այս խնդիրը երկկողմանի է, երկու կողմն էլ ինձ դիմում է։ Անցորդներն ասում են՝ վերացրեք փողոցային առեւտուրը, իսկ առեւտուր անողներն էլ ասում են, որ ընտանիք են պահում, հացի խնդիր են լուծում, եթե վերացնեք, կզրկեք մեզ մեր եկամուտից»,- ասել էր Մարությանը՝ նշելով, որ փողոցային առեւտրով զբաղվողները խնդրում են թույլ տալ մինչեւ Ամանոր շարունակել առեւտուրը, քանի որ արդեն այդ հաշվարկով ապրանք են գնել։

Ի դեպ, Երևանի քաղաքապետներից փողոցային առևտրի դեմ ամենակոպիտ ու անզիջում պայքարը մղել էր Կարեն Կարապետյանը։ 2010թ–ի դեկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ նշանակված Կարեն Կարապետյանը 2011-ի հունվարի 1-ին հրաման տվեց մայրաքաղաքի փողոցներից ապամոնտաժել կրպակներն ու հանել սեղանիկները, ինչը բուռն քննադատության ու բողոքների ալիք բարձրացրեց։ Բայց դա երկար չտևեց։

Կարեն Կարապետյանի հրաժարականից օրեր անց սեղանիկներն ու կրպակներն աստիճանաբար վերադարձան ու դարձյալ զավթեցին մայրաքաղաքի առանց այդ էլ նեղ մայթերը։

 

Լրահոս
0