ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Բնապահպանության ոլորտի մի շարք պատասխանատու պաշտոնյաներ զբաղված են դեմագոգիայով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը` անդրադառնալով փողոցում ձկան վաճառքը չարգելելու խնդրին։
«Ցուցադրական բաներ են անում, թե իբր իրենք աշխատում են, բայց իրականում բան չեն անում» ,–ասաց նա` հիշեցնելով, որ դեռ ամռանը` բնապահպանության նախարարի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ, հայտարարվել էր ձկան անօրինական որսն ու վաճառքն արգելելու անհրաժեշտության մասին։
«Բնապահպանության նախկին փոխնախարարը, որը հիմա Գեղարքունիքի մարզպետն է, հունիս–հուլիս ամիսներին իր մոտ խորհրդակցություն հրավիրեց` ՀԿ–ների, գիտական ու բնապահպանական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, և հայտարարությամբ հանդես եկավ, որ եթե մենք հիմա արգելենք փոքր չափերի դեռահաս ձկների վաճառքը փողոցներում, առաջիկա տարիներին մենք կկարողանանք սիգի նույնիսկ արդյունագործական որս իրականացնել Սևանա լճում»,– նշեց Աթոյանը և հավելեց` այդ հայտարարությունից կես տարի անց սիգն անարգել վաճառվում է ամեն քայլափոխի։
Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներում վաճառվող մանրաձկան գինը սկսվում է 200 դրամից։ Սա, Արթուր Աթոյանի դիտարկմամբ, նշանակում է, որ «ջրի գնով» վերացվում է Սևանի սիգի գենոֆոնդը։
«Ցածր գինը կախված է փոքր չափերից։ Մեծն ավելի թանկ է։ Փոքր ձուկն անհամ է։ Բայց հիմա Սևանում միայն փոքրն է մնացել։ Մեծ ձուկ չկա, որ որսան։ Եթե թողնեն` այդ փոքրը մեծանա, այն ավելի եկամտաբեր ու տնտեսապես շահավետ կլինի։ Բայց եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց մենք Սևանում ձուկ ընդհանրապես չենք ունենա»,– ասաց նա։
Ի դեպ, դեկտեմբեր–հունվար ամիսներին` սիգի բազմացման շրջանում, ձկան որսն արգելվում է։ Որսագողության ու ապօրինի վաճառքի նկատմամբ հսկողությունը պետք է իրականացնեն ոստիկանությունը, ՏԻՄ մարմինները, «Սևան» ազգային պարկն ու Բնապահպանական տեսչությունը։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան տեսչության մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հայտնեց, որ տեսչական մարմինն այս օրերին 3 շրջայց է իրականացրել Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում, որի արդյունքում առգրավվել է 252 հատ ձուկ։
Առաջիկա օրերին տեսուչներն այցելելու են Երևանի նաև այլ վարչական շրջաններ։ Բացի այդ, քննարկվում է ոստիկանության, Բնապահպանության նախարարության, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ պատշաճ հսկողություն իրականացնելու հնարավորությունը, քանի որ միայն տեսչական մարմնի ուժերը բավարար չեն։
«Տեղում առգրավելը, իհարկե, նպաստում է վաճառքի արգելքին, բայց բավարար չէ։ Պետք է հարցին հենց հիմքում լուծում տրվի։ Վաճառքը որսի հետևանք է։ Որպեսզի վաճառքը կասեցվի, պետք է Սևանում որսն արգելելու միջոցառումներ ձեռնարկվեն»,– ասաց Պեպանյանը։
Հիշեցնենք` օրեր առաջ ԳԱԱ Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն ասուլիս էր հրավիրել` պատկան կառույցների ուշադրությունը հրավիրելով երևանյան փողոցներում ու բակերում վաճառվող ձկան վրա։ Գիտնականի խոսքով` նախաձվադրային շրջանում մեկ ձուկ բռնելով` մենք կորցնում ենք մի քանի հազարը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում


