Իվետա Մուկուչյան

Սեր, կարոտել եմ քեզ... Իվետա Մուկուչյանը Ազնավուրի «Quand Tu M'Aimes»–ը հայերեն է երգում

302
(Թարմացված է 15:33 12.12.2018)
Հայտնի երգչուհու ցանկությունը կատարվել է. մաեստրոյի հուզիչ երգը թարգմանել են հայերեն։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. «Եվրատեսիլ 2016»-ի մասնակից, երգչուհի Իվետա Մուկուչյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է Շառլ Ազնավուրի «Quand Tu M'Aimes» երգի հայերեն տարբերակը։

«Սեր, կարոտել եմ քեզ։ Ես շատ մեծ ցանկություն ունեի կատարելու Շառլ Ազնավուրի «Quand Tu M'Aimes» երգը, որը հայերենով կոչվում է «Երբ սիրում ես ինձ»։ Կարծում եմ, որ այս երգը պետք է նաև կնոջ շուրթերից հնչի»,– գրել է նա։

Երգչուհին նշել է, որ երգը նվիրվում է մեծն մաեստրո Շառլ Ազնավուրի հիշատակին։ Երգի հեղինակը հենց Ազնավուրն է, հայերեն է թարգմանել Պերճ Թուրաբյանը։

Հիշեցնենք` 94 տարեկան Շառլ Ազնավուրը մահացավ այս տարվա հոկտեմբերի 1–ին։ Մինչև կյանքի վերջին օրերը նա համերգներ էր տալիս, երգեր ու գիրք էր գրում, հարցազրույցներ էր տալիս։

302
թեգերը:
Իվետա Մուկուչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իվետա Մուկուչյանը կրքոտ նկարներ է հրապարակել` ցուցադրելով մարմնի դաջվածքները
Իվետա Մուկուչյանը խենթացրել է տղամարդկանց իր կիսամերկ և կրքահարույց կերպարով
Իվետա Մուկուչյանի նվերը ֆուտբոլասերներին
Հանգստացած ու գայթակղիչ․ Իվետա Մուկուչյանը կրքոտ լուսանկար է հրապարակել
Իվետա Մուկուչյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Դուբայի իր համերգից