Վանաձոր– Երևան

Հայաստանի տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

32
(Թարմացված է 11:14 08.12.2018)
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը մեծ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

32
թեգերը:
Հայաստան