Ռուսական ընկերությունները բազմիցս Երևանին որակյալ տրանսպորտ են առաջարկել. Բաբկո

118
Ռուսաստանյան արտադրողները պատրաստ են մաքուր տրանսպորտ առաջարկել` որակյալ տրոլեյբուսներ և էլեկտրոբուսներ։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Ռուսական ավտոարդյունաբերական ընկերությունները Երևանին  բազմիցս որակյալ տրանսպորտ են առաջարկել նոր ցանցի համար։ Այս մասին Sptunik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

Անցած տարի Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մի քանի անգամ եղել է ռուսաստանյան ձեռնարկություններում։ Նրանց «Վոլգաբաս» ավտոբուսների, «Տրոլզա» տրոլեյբուսների և էլեկտրոբուսների, ինչպես նաև ԳԱԶ խմբի ավտոբուսների նոր մոդելներ են ներկայացրել։ «Մոդելները բավական որակյալ են, իսկ առաջարկները բավական մատչելի, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է», – նշեց Բաբկոն։

Բացի այդ, 2015 թվականին, երբ ռուբլու փոխարժեքը նվազեց դոլարի նկատմամբ, արտադրողները չբարձրացրեցին մեքենաների գինը։

Երևանի քաղաքապետարանի ղեկավարության փոփոխությամբ պայմանավորված` նախագծերը ժամանակավորապես դադարեցվեցին, սակայն չսառեցվեցին։

«Պարզապես մենք սպասում էինք, երբ կհայտնվի նոր ղեկավար, որը կստանձնի մատակարարումների մասին համաձայնագրի պատասխանատվությունը։ Այնպես որ` այսօր մենք պատրաստ ենք շարունակելու բանակցությունները», – ասաց Բաբկոն։

Քաղաքապետարանը բանակցում էր նաև վերելակի արտադրությամբ զբաղվող գործարանների հետ, որոնք դեռ 70-ական թվականներից վերելակներ էին հավաքում արագ աճող Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների համար։

«Պարզապես այստեղ ևս խնդիրը գինն էր, քանի որ Երևանի քաղաքապետարանը նրանց առաջարկում էր իրենց վրա վերցնել ոչ միայն մատակարարումը, այլև վերելակների սպասարկումը։ Իսկ այդտեղ հարցեր էին առաջանում նաև վճարների հավաքման, դրանց չափի հետ։ Իհարկե, հասկանալի է, որ քաղաքի իշխանությունները չեն ցանկանում թանկացնել կոմունալ վճարները, չեն ցանկանում սոցիալական լարվածություն մտցնել։ Սակայն հույս ունենք, որ բանակցությունները կվերսկսվեն և արդյունք կտան», – նկատեց Բաբկոն։

Նշենք, որ ռուսական մի շարք արտադրողների ներկայացուցիչներ պատրաստվում են նոր բանակցություններ սկսել Երևանի իշխանությունների հետ։

118
թեգերը:
Ռուսաստան, Երևան
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
Ֆրանսիան և Գերմանիան հրաժարվել են Կերչի պատճառով խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները