Գարիկ Մարտիրոսյան, Ժաննա Լևինա

Ռեփերները նյարդայնանում են. Մարտիրոսյանը Կարաբիդիսի համար ռեփ է կարդացել. տեսանյութ

52
(Թարմացված է 09:45 05.12.2018)
Comedy Club–ի թիմը կարաոկե–բարում տոնում էր Դեմիս Կարաբիդիսի ծննդյան տոնը, ինչից էլ օգտվել էր Գարիկ Մարտիրոսյանը` ցուցադրելու համար ռեփ կարդալու իր ունակությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի շոումեն, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և «ռեզիդենտ» Գարիկ Մարտիրոսյանը կատարել է ամերիկացի ռեփեր The Notorious B.I.G.–ի Hypnotize հիթը։

Մարտիրոսյանի գործընկերոջ` Դեմիս Կարաբիդիսի ծննդյան տոնի կապակցությամբ ամբողջ ուրախ թիմը հավաքվել էր կարաոկե–բարում, որտեղ յուրաքանչյուրը ցուցադրում էր իր հմտությունները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Տոնակատարությունից մի քանի տեսագրություն Instagram սոցցանցում հրապարակել էր Գարիկի կինը` Ժաննա Լևինա–Մարտիրոսյանը։

«Ծանր հրետանին գործի անցավ։ Ծնունդդ շնորհավոր, Դեմիս Կարաբիդիս», – մակագրել է տեսանյութը Լևինան։

Երկրպագուները գնահատել են Մարտիրոսյանի տաղանդն ու բազմաթիվ գովասանքի խոսքեր են գրել նրա հասցեին։ Նրանք պնդում էին, թե ժամանակն է, որ Գարիկը թողնի հումորիստի կարիերան և ռեփեր դառնա, որտեղ նա մրցակիցներ չի ունենա, մի մասն էլ նշել է ՈւՀԱ–ի «Նոր հայեր» թիմի նախկին ավագի օտար լեզվի գերազանց իմացությունը։

Ի դեպ, Գարիկն առաջին անգամը չէ, որ հարգանքի տուրք է մատուցում իր սիրելի կատարողին, որը հայտնի է նաև Biggie Smalls մականունով։ Իվան Ուրգանտի հեռուստահաղորդման ժամանակ Մարտիրոսյանը կատարել էր նաև The Notorious B.I.G.–ի Big Poppa երգը։ Երգից հետո Գարիկը ցուցադրել էր հայկական եռագույնը։

52
թեգերը:
Գարիկ Մարտիրոսյան
թեմա:
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան (45)
Ըստ թեմայի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ևս մեկ հայի է երկրպագում․ ինչպե՞ս է Լևինայի ձայնը կտրվել Սոչիում
Շատ ծիծաղելի է․ Գարիկ Մարտիրոսյանի կնոջ գիրքը գովազդում է անձամբ Գալուստյանը
Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել ВИА Гра խմբի նոր կազմը
Գարիկը ո՛չ ուտում էր, ո՛չ քնում. Մարտիրոսյանի կնոջ «սարսափելի» խոստովանությունը