Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Հայաստանի եզդի համայնքը գեղեցիկ նվեր էր պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար

246
(Թարմացված է 20:48 04.12.2018)
Հրաշալի անակնկալի լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հենց ինքը` Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Ծաղկահովիտի եզդի համայնքն անսովոր նվեր է մատուցել «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Ծաղկահովիտի եզդի համայնքի նվերը. շնորհակալ եմ:)»,–նկարը տեղադրելով Ֆեյսբուք սոցիալական էջում գրել է Փաշինյանը։

Լուսանկարում սև ու սպիտակ փափլիկ շունիկ է պատկերված։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։ Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26–ին։

246
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ–վրացական սահման տանող ճանապարհը փակել են և Փաշինյանին են սպասում
Սարգսյանը ձեռնոց է նետել Փաշինյանին. նա բանավեճի է հրավիրում վարչապետի պաշտոնակատարին
Զվարճալի դեպք Քաջարանում. Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց». տեսանյութ