Երևան

Հայաստանյան գիշերները մի քիչ կտաքանան. եղանակի տեսություն

96
(Թարմացված է 20:44 03.12.2018)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կբարձրանա գիշերային ժամերին։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում դեկտեմբերի 4-ին, 5-ի և 6-ի ցերեկը տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։ Դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը շրջանների զգալի մասում տեղումներ են կանխատեսվում:

«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում դեկտեմբերի 4-ին, 5-ի և 6-ի ցերեկն անձրև չի տեղա։ Տեղումներ կգրանցվեն դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը:

Այսօր` դեկտեմբերի 4-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 10-12, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքություն։

96
թեմա:
Եղանակը Հայաստանում (319)