«Ղափամայի շուրջ» միջոցառման մրցանակաբաշխության ժամանակ

Ազգային խոհանոցի հանրահռչակում․ Sputnik Արմենիայի նախագիծն արժանացել է շնորհակալագրի

122
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ին Sputnik Արմենիայի թիմին շնորհակալագիր է հանձնել կազմակերպության գործունեությանն աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի «Համով Հայաստան» խոհարարական նախագիծը շնորհակալագիր է ստացել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից՝ ազգային խոհանոցի հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար։ Պարգևատրման արարողությունը կայացել է դեկտեմբերի 2-ին «Ղափամայի շուրջ» ամենամյա միջոցառման շրջանակում։

«Շնորհակալություն Sputnik Արմենիայի թիմին՝ հայկական խոհանոցի տարածման մեջ ունեցած ավանդի և մշտական աջակցության համար», - ասաց ստացել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Церемония награждения в рамках ежегодного мероприятия «Вокруг Хапамы»
© Sputnik / Aram Nersesyan
«Ղափամայի շուրջ» միջոցառման մրցանակաբաշխության ժամանակ տրված շնորհակալագիրը

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Մամուլյանը նշեց, որ միջոցառման շրջանակում կազմակերպությունն ամփոփում է տարվա ընթացքում գործընկերների գործունեության արդյունքները։

Այն հարցին, թե ինչու է այդ միջոցառման անվանման համար ընտրվել ղափաման, Մամուլյանն ասաց, որ այդ հայկական ճաշատեսակը միավորում է մարդկանց։ Հնում պատրաստել են ճոխ հանդիսությունների ժամանակ, հրավիրել և հյուրասիրել ազգականներին ու ընկերներին։

Ինչ վերաբերում է «Համով Հայաստան» խորագրին, ապա, Մամուլյանի կարծիքով, դրա հեղինակները լուրջ աշխատանք են կատարում հին հայկական բաղադրատոմսերը, ավանդական խոհանոցը հայտնի դարձնելու ուղղությամբ։

«Համով Հայաստանի» առաջին թողարկումը հրապարակվել է 2017թ-ի հունիսի 27-ին։

Այդ ընթացքում նկարվել է ավելի քան 120 հաղորդում, որոնք պատմում են տարբեր երկրների ազգային ճաշատեսակների մասին։

Բացի այդ, նախագծի շրջանակում հավաքվել է հայկական խոհանոցի տարբեր ժամանակաշրջանների ավանդական բաղադրատոմսերի բացառիկ հավաքածու։

122
թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (64)
Ըստ թեմայի
Տավուշցի գինեգործը հարսնացու է փնտրում և պապի բաղադրատոմսով գինի առաջարկում
Համով Հայաստան. ինչպես հայկական իշխանը համախմբեց հրեաներին և հայերին
Համով Հայաստան․ զբոսաշրջիկները պաշտում են այս անկրկնելի հայկական կոկտեյլը․ ո՞րն է գաղտնիքը
Համով Հայաստան. Ինչո՞ւ է այս «հոտավետ» ուտեստն այսքան պահանջված
Համով Հայաստան․ հայտնաբերվել է «Էրեբունի-Երևանի» հնագույն բաղադրատոմսը