Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Գյումրիում

Ոստիկանությունը կաշկանդված չէ. Օսիպյան

47
(Թարմացված է 21:25 27.11.2018)
Վալերիյ Օսիպյանը մարզային այցերի ընթացքում Գյումրիում հանդիպում է ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքացիների հետ:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Գյումրիում նոյեմբերի 27-ին կայացած հանդիպման  ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը փաստեց՝  ոստիկանությունն ու անձամբ ինքը՝  կաշկանդված չէ:

«Եթե մտածում են, որ ոստիկանությունը կաշկանդված է, ո՛չ, այսօր որևէ մեկը ոստիկանությունում կաշկանդված չէ, եթե  կա նման մեկը՝ լինի շարքային, թե գնդապետ, մեր շարքերում տեղ չունի:  Ինչի՞ց պիտի կաշկանդվի գնդապետ Օսիպյանը, չեմ կաշկանդվել, չեմ կաշկանդվում, չեմ էլ պատրաստվում կաշկանդված լինել, ոչ էլ որևէ մեկից կախված եմ: Այս ամիսների ընթացքում չար ուժեր փորձում են տարբեր ձևի ցեխ շպրտել թե՛ ինձ վրա, թե՛ ինձ վստահված ողջ համակարգի վրա: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր պաշտպանված է, վստահեցնում եմ , և ոստիկանությունը ուժեղ է: Ոստիկանությունը ձերն է, այսօր մենք ծառայում ենք օրենքին, ծառայում ենք ձեզ: Մենք բոլորի ոստիկանությունն ենք, մենք չենք ասում սրա, նրա, մեկը, մյուսի ոստիկանությունն ենք,  մենք պաշտպանն ենք բոլորի, պարտավոր ենք ապահովել բոլորի անվտանգությունը»:

Ոստիկանապետ հաստատեց՝  ոստիկանությունը  քարոզարշավի և ընտրությունների ընթացքում լինելու է զգոն՝  արձագանքելով ցանկացած ահազանգի:

Կարևորելով արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ինչպես նաև ընտրությունների  հարթ ընթացքը, ՀՀ ոստիկանապետը նշել է, որ ոստիկանությունը լինելու է աննախադեպ զգոն և արձագանքելու է ցանկացած փոքրիկ ահազանգի, հետևողական աշխատանք է տարվելու: «ՀՀ վարչապետը ոստիկանության առաջ խնդիր է դրել՝ ոստիկանությունը պետք է ապահովի բոլորի հավասարությունը օրենքի առջև, յուրաքանչյուր կուսակցության, թեկնածուի և քաղաքացու քայլ պետք է բխի օրենքից»,-հանդիպման ժամանակ նշեց ՀՀ  ոստիկանապետը՝  շեշտելով, որ բարձր մակարդակի ընտրություններ ունենալու համար  հայցում է բոլորի աջակցությունը:

Օսիպյանը հորդորեց  բոլորին զերծ մնալ ցանկացած խախտումից ու օրինազանցությունից:

Ոստիկանապետը վստահեցրեց՝ կպատժվեն բոլորը, անկախ նրանից, թե ով է ընտրակեղծարարը, և ոստիկանության մոտեցումը շատ խիստ է լինելու թե՛  կաշառք տվողի, թե՛  կաշառք վերցնողի հանդեպ:

«Կաշառքը պայմանավորված չէ միայն թղթադրամով, կաշառքի տարբեր ձևեր կան, անգամ ընտրախոստումը համարում ենք կաշառք, գյուղմթերքով, բնամթերքով, շինանյութով, ուսման վարձ վճարելով և այլն: Նմանատիպ ցանկացած տեսակի ընտրակաշառքի դրսևորման նկատմամբ ոստիկանության մոտեցումը լինելու է շատ խիստ և չենք հանդուրժելու որևէ նման դրսևորում: Անթույլատրելի եմ համարում որևէ հանցավոր տարրի, այսպես ասած, կրմինալի ազդեցությունը ընտրությունների վրա»,- ասաց Վալերի Օսիպյանը՝  փաստելով, որ ոստիկանությունը տիրապետում է  օպերատիվ իրավիճակին, իրենց տեսադաշտում են նրանք, որոնք կարող են զբաղվել ընտրակաշառքների բաժանմամբ, ընտրակեղծիքներով ստվեր գցել ընտրությունների վրա, սակայն, միայն իրենց իմանալը քիչ է, անհրաժեշտ է, որ թեկնածուներն էլ համագործակցեն իրենց հետ, եթե նման դեպքեր արձանագրվեն:

47
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Գյումրի, Հայաստան, Վալերի Օսիպյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
Ըստ թեմայի
«Սասուն Միքայելյանը ոչ այնքան հաջող ձևակերպում է արել». Փաշինյան
Փաշինյանի նախկին գործընկերը մեղադրել է նրան քաղաքական համակարգն ապակայունացնելու մեջ
Փաշինյանը անհիմն պնդումներ է արել, օգտագործել սպառնալիքներ. «Սասնա ծռերը»
Ինչ պետք է չանի ընտրողը քվեարկության ժամանակ. կարևոր հիշեցում ՔԿ–ից
ՀՀԿ–ն նոր հայտարարություն է տարածել
Արխիվայինհ լուսանկար

Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

10
(Թարմացված է 16:14 04.03.2021)
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` տեղումնառատ օրերը դեռ կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

10
թեգերը:
ձյուն, Մարզ, Հայաստան, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

88
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

88
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը