Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանն ասել է, թե որքան են ծախսել դստեր ծննդյան համար և պատասխանել մեղադրանքներին

1045
(Թարմացված է 14:27 25.11.2018)
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կինը նշել է, որ թույլ չեն տա, որ ոմանք իրենցից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է իրենց դստեր 20–ամյակի շուրջ ծավալված աղմուկն ու մեկ միլիոն դրամանոց ծնունդը համարել ոչ գերթանկ։

«Մեր դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.

1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից և գրքի հոնորարներից:

2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին նաև 5 տարի առաջ: Ոչ մի նախարար, կամ այլ գերատեսչության ղեկավար ներկա չի եղել` բացի Տավուշի մարզպետից, ով Նիկոլի մանկության ընկերն է ու մարդիկ նրան կարող են հիշել մեր ընտանեկան խնջույքների մասին տարիներ առաջ նկարահանված ոչ անհայտ հեռուստահաղորդումներից: Գումարած` Մարիամի ընկերները:

3. Իմ ամուսնուն և ինձ «քծնել են» ուղիղ այնքան, ինչքան «քծնում են» բոլոր հայ հայրերին եւ մայրերին, իրենց երեխաների 20-ամյակների կամ այլ հոբելյանների կապակցությամբ:

4. Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել:

5. Պարել ենք այնքան, ինչքան բոլոր հայ հայրերն ու մայրերը պարում են իրենց երեխաների 20-ամյակի կապակցությամբ:

6. Մեր ընտանիքի հետ կապված բոլոր մեղադրանքներին արձագանքելու ենք, եւ թույլ չենք տալու, որ ոմանք մեզանից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են:

7. Շնորհավորում եմ բոլոր հայրերին ու մայրերին, ում երեխաների 20-ամյակը լրացել է նոյեմբերին»,–գրել է Աննա Հակոբյանն ու օգտագործել «Մերժեք ֆեյք լրատվամիջոցներին» հեշթեգը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դստեր 20–ամյակը կայացել է Երևանի «Մոնարխ» ռեստորանում։ Դրանից հետո որոշ լրատվամիջոցներ գրել են, որ ծննդյան տոնի պատճառով փակ է եղել Տերյան փողոցը, իսկ ծննդյան տոնը անցել է շատ ճոխ ու շքեղ իրավիճակում։

1045
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կփայլի իր ֆրանսերենով. անկեղծանում է Աննա Հակոբյանը
Աննա Հակոբյանը լոբի է մաքրում Իջևանում. տեսանյութ
Միխայիլ Գալուստյան

«Թու, խայտառակություն է». Միշա Գալուստյանը նոր տեսահոլովակ կթողարկի

5
(Թարմացված է 13:43 30.05.2020)
Միշա Գալուստյանը, որը որոշել է իր երկրպագուներին ուրախացնել Սուպեր Ժորիկի նոր կատարմամբ, հումորով է մեկնաբանել Գարիկ Մարտիրոսյանի գրառումը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ճանաչված երգիծաբան և հաղորդավար Միշա Գալուստյանն իր հայտնի Ժորիկ Վարդանովի կերպարում հանդես կգա 2–րդ տեսահոլովակով։ Տեղեկությունը հայտնում է հայտնի երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը։

«Հունիսի 5–ին նոր տեսահոլովակ` Սուպեր Ժորիկի մատուցմամբ։ Նոր տեսահոլովակի անունն է «Զոլոտո»»,– Instagram–ի իր էջում գրել է նա։

Մարտիրոսյանի գրառումը մեկնաբանողներից մեկը հենց Միշա Գալուստյանն է։

Հա՞յ, իտալացի՞, թե՞ չինացի․ Միխայիլ Գալուստյանը պարզել է իր իսկական ազգությունը

«Թու, խայտառակություն է, զարմանում եմ` ինչպես Սուպեր Ժորիկը չի ամաչում։ Ես երբեք նման տեսահոլովակի չէի համաձայնվի։ Էլ չեմ հետևում ձեր էջին»,–կատակել է Միշան։

Super Жоrik-ի «Էլեկտրոկովկասը» հիացնում է. փորձագետը` Միշա Գալուստյանի տեսահոլովակի մասին

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Հիշեցնենք, որ Միշա Գալուստյանն իր հայտնի Ժորիկ Վարդանովի կերպարով առաջին տեսահոլովակը ներկայացրեց 2019 թվականի նոյեմբերին։

Երգը կոչվում էր «Хочу тибя любицца»:

Միշա Գալուստյանը սափրել է դեմքը և մարտահրավեր նետել հայտնիներին

5
թեգերը:
տեսահոլովակ, Գարիկ Մարտիրոսյան, Միխայիլ Գալուստյան
Ըստ թեմայի
Միշա Գալուստյանն անգլերեն է խոսում ու զվարճացնում Մարտիրոսյանի երկրպագուներին. տեսանյութ
«Բոլոր հայերն այդ ախտանիշն ունեն». Մարտիրոսյանը «վախեցել» է Գալուստյանի համար. տեսանյութ
«Գալուստյանը բարկացած է, տիեզերքը` վտանգված». Գարիկ Մարտիրոսյան
Հայկ Կոնջորյան

«Իմ ծննդյան օրը քեզ պիտի հողին հանձնեմ». ԱԺ պատգամավորը հորն ուղղված գրառում է արել

192
(Թարմացված է 13:03 30.05.2020)
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը կորոնավիրուսի զոհ է դարձել։ Պատգամավորը սրտառուչ նամակ է գրել հորը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հոր մահվան առնչությամբ հուզիչ գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնջորյանի հայրը վարակված է եղել կորոնավիրուսով։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ մայիսի 29-ի տվյալների, հասել է 8676–ի։

192
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, ԱԺ
Ըստ թեմայի
Երկու օր անընդմեջ 7 մարդ է մահանում ՀՀ–ում. քանի՞ տարեկան են կորոնավիուսի հերթական զոհերը
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ֆիլմի հերոսուհու հայ ամուսինը