ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հերքում է «Ղեկը աջ» նախաձեռնության`աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը հանելու մասին հայտարարությունը։
Ավելի վաղ «Ղեկը աջ» նախաձեռնությունը Facebook–ի իր պաշտոնական էջում հետևյալ տեղեկությունն էր տարածել.
«ՀՀ կառավարության այսօրվա օրակարգ է մտել «Ղեկը աջ» նախաձեռնության կողմից մերժված այն ծրագիրը ըստ որի աջ ղեկով մեքենաները ներմուծվելու են ՀՀ տարածք վերասարքավորելու պայմանով։ Կառավարությունը շարունակում է անտեսել այդ մեքենաների սեփականատերի կարծիքը։ Ուշագրավ է այն փաստը, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները երեկ ամբողջ օրն անց են կացրել կառավարության շենքի մոտ և փորձել են կապ հաստատել Վարագ Սիսեռյանի հետ, քանի որ վերջին հանդիպումն ու քննարկումը եղել է նրա հետ, և առաջարկներ է ներկայացվել նրան։ Վերջինս կառավարության շենքից դուրս գալուց հանդիպել է նախաձեռնության անդամներին և հորդորել սպասել իրեն, որպեսզի վերադառնալուց հետո ծանոթացնի նոր առաջարկությունների հետ։ Մի քանի ժամ սպասելուց հետո նախաձեռնության անդամները փորձել են կապ հաստատել Վարագ Սիսեռյանի հետ, սակայն չի հաջողվել վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին և հանդիպումն այդպես էլ տեղի չի ունեցել։ Նախաձեռնության անդամները փորձել են կառավարության էլ. կայքում ստուգել արդյո՞ք այսօրվա կանոնակարգում առկա է այդ նախագիծը, թե ոչ։ Պարզվել է, որ ըստ կայքի նման ծրագիր կառավարության օրակարգում չկա։
Եվ ահա այսօր կառավարության նիստից հաշված րոպեներ առաջ ծրագիրը ներառվում է կառավարության օրակարգում և տեղադրվում կառավարության էլ. կայքում.... Այս ամենը մենք որակում ենք որպես արհամարհանք սեփական ժողովրդի հանդեպ։ Ժողովուրդ, որ համբերատար սպասել է և տարել բազմաթիվ անհարմարություններ և դժվարություններ։ Նման վերաբերմունք մենք չէինք սպասում...»
«Հայաստանի կառավարության նիստին աջ ղեկով ավտոմեքենաների հարցը չի քննարկվել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը։
Նա պարզաբանեց, թե ինչի հետ կարող էր կապված լինել այդ թյուրիմացությունը։ Սկզբում հայտարարել էին, որ աջ ղեկով ավտոմեքենաների հետ կապված առաջարկությունը կներառվի կառավարության առաջիկա նիստի օրակարգում` ուսումնասիրության համար։
«Առաջիկա նիստն այսօր էր, սակայն հարցն օրակարգում այդպես էլ չընդգրկվեց։ Նրանց հայտարարության մեջ նշված է, որ մենք գաղտնի ենք անցկացրել ու քննարկել հարցը։ Հերքում եմ և ընդգծում, որ որևէ բան գաղտնի մտադիր չենք ընդունել», – ասաց Փամբուխչյանը։
Նա նաև չբացառեց, որ նախաձեռնության առաջարկում փոփոխություններ կարվեն, կապված Հայաստանում ղեկը փոխելու ժամկետների հետ։ Հնարավոր է, որ իշխանությունները թույլ տան փոխել ոչ միայն այն ավտոմեքենաների ղեկերը, որոնք գնվել են մինչ օրս, այլև հետագայում նրանց, որոնք դեռ կներկրվեն։
Հիշեցնենք, որ Տրանսպորտի նախարարությունում վերջին հանդիպումը այս թեմայի շուրջ ներկրողների հետ կայացել է հոկտեմբերի 30-ին։ Դրանից հետո նոյեմբերի 7-ին ՏԿՏՏ նախարարությունը հավանության էր արժանացրել ներկրողների առաջարկությունները, սակայն վերջին որոշումը պետք է ընդունի կառավարությունը։
Հիշեցնենք, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը Հայաստանում ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։
Ներկրողները պահանջում են հանել այդ արգելքը, քանի որ նրանք կորուստներ են կրում։ Հայ–վրացական սահմանի տարանցման գոտում շուրջ 200 մեքենա է կուտակվել, ևս 2500 ավտոմեքենա գտնվում են Վրաստանի տարբեր քաղաքներում, սպասելով Հայաստան տեղափոխմանը։
Նշենք, որ աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան հիմնականում ներկրվում են Ճապոնիայից։ Հայաստան բերվող այդ ավտոմեքենաների մեծ մասը C, E, A դասի Mercedes-ներ են կամ BMW, Nissan Teana, Mitsubishi Pajero Io, Subaru Forester մակնիշի ավտոմեքենաներ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից


