ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակում

«Բերքառատ Արցախին» հաջորդում է «Արարենք միասինը»

125
(Թարմացված է 23:19 22.11.2018)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը մեկնարկել է:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Լոս Անջելեսում մեկնարկել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը:

Այն այս տարի անցկացվում է «Արարենք միասին» խորագրով։

Հեռուստամարաթոնին նախորդել է հեռախոսամարաթոնը․ «Համահայկական» հիմնադրամի Բրազիլիայի կառույցը հավաքել է 30 000  դոլար, Տորոնտոյի կառույցը բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար: Եվրոպայի հայությունը հանգանակել է 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հիշեցնենք՝ այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հիմնադրամին» է հանգանակել մոտ 12.000 դոլարին համարժեք դրամ:

Իր հերթին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ միանում է Լոս Անջելեսում մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին և շնորհակալություն հայտնում բոլոր միացածներին։

Նա նշեց, որ նվիրատվություն անել նշանակում է լինել մեր ազգային հպարտության միջնաբերդի՝ Արցախի և, իհարկե, Հայաստանի Հանրապետության կողքին։ Փաշինյանը հիշեց, որ այս տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, այսինքն՝ նվիրաբերողների միջոցներով Արցախում ու ՀՀ-ում հարյուրավոր նախագծեր են իրականացվել։

Վարչապետի պաշտոնակատար անդրադարձավ նաև հիմնադրամի նախկին տնօրենի՝ Արա Վարդանյանի անվան հետ կապված աղմուկին և ասաց, թե համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ դրա մասին պետք չէր բարձրաձայնել. «Արդյո՞ք պետք էր այդ պատմությունը բացել աշխարհի առաջ, մեր պատասխանը միանշանակ է՝ այո, որովհետև մեզ համար ամենակարևոր խնդիրն ազնիվ, բաց ու թափանցիկ լինելն է մեր ժողովրդի առաջ, հիմնադրամի ամեն նվիրատուի առաջ։ Այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե պետք է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը նվազեցնի, այլ հակառակը պետք է մեծացնի այդ վստահությունը, որովհետև դրանով հստակ ուղերձ են հղում, որ չենք հանդուրժի Հայաստան համահայկական հիմնադրամում ոչ մի չարաշահում, և գումարները լիարժեք կծառայեն իրենց նպատակներին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանը դիմեց Սփյուռքին, ՀՀ-ի և Արցախի հայրենակիցներին և շնորհակալություն հայտնեց նախկինում կատարած նվիրաբերությունների համար։ Ըստ նրա՝ այդ նվիրաբերությունները կարևոր ու առանցքային դեր են կատարել ՀՀ-ի և Արցախի համար։

«Ձեր  նվիրաբերությունների միջոցով իրականացվել են բազմաթիվ հետաքրքիր ու հզոր նախագծեր, և այս նոր փուլով այդ նախագծերի իրականացումը կշարունակվի։  Կոչ եմ անում մասնակցել հեռուստամարաթոնին ու կատարել նվիրատվություն հնարավորության սահմանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նախորդ տարի hեռուստամարաթոնը անցկացվում էր «Բերքառատ Արցախ» խորագրով, և հանգանակվել էր 12,505,456 դոլար։

125
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Մեկնարկել է «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնը
Հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվեց 15 միլիոն դոլար
Ամենախոշոր նվիրատուն` դատարկ գրպանով
«Հայաստան» հիմնադրամը սիրիաբնակ հայերին 100 հազար եվրո գումար է նվիրաբերել
Եվրոպայի հայերն ավելի քան մեկ միլիոն եվրո են հավաքել Արցախին օգնելու համար
«Բերքառատ Արցախ». 12 505 456 դոլար` համայն հայության կողմից` Արցախը բերքառատ դարձնելուն
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

40
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

40
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դավան ու Ֆիլիպ Կիրկորովը

«Շուտով Հայաստանի կողմից կգնաս»․ Կիրկորովը «Եվրատեսիլի» մասնակցություն է խոստանում Դավային

15
(Թարմացված է 10:55 05.03.2021)
«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:

Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։

«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։

Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:

««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։

Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից

15
թեգերը:
Եվրատեսիլ, Ֆիլիպ Կիրկորով, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
«Ձեզ դուր չի գալիս, մի նայեք»․ Դավիթ Մանուկյանը քննադատություններից պաշտպանել է Բուզովային
«Կարճ ասած՝ երեկ վիրահատվել եմ». Դավիթ Մանուկյանը հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել
Բուզովայի արդեն նախկին ամուսին Դավիթ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց