ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. R"n"B կատարող Քրիստինա Սարգսյանը «Նեժնի ռեդակտոր» ծրագրի եթերում խոսել էր իր մանկության մասին։
Kristina Si կեղծանունով հայտնի հայուհին խոստովանել է, որ մինչև իր 17 տարեկան դառնալը հայրը թույլ չի տվել զբոսանքի գնալ, և ինքը երեկոներն անցկացրել է ոչ թե խնջույքներում, ինչի հետ ասոցացվում է Տիմատիի Black Star լեյբլը, այլ տանը։
«Հայրս չէր թողնում, որ անհոգ ժամանակ անցկացնեմ», – ասել է Քրիստինան։
Սարգսյանը նշել է նաև, որ շնորհակալ է ծնողներին նման դաստիարակության համար, քանի որ դրա շնորհիվ է խուսափել մի շարք խնդիրներից։ Քրիստինան խոստովանել է նաև, որ ժամանակին մտքով չէր էլ անցնում, որ մի օր հիփ–հոփ է կարդալու, թեև թե՛ ինքը, թե՛ հայրը միշտ էլ սեր են ունեցել այդ ժանրի հանդեպ։
Այդուհանդերձ խիստ հայրը չի հավանել դստեր «Գաղտնիք» երգը, որը գրել են «Տիմատիի բանդայի» ներկայացուցիչ Սկրուջի հետ։
«Շատ բաց տեսահոլովակ է։ Հայրս երկու ամիս հետս չէր խոսում... Տեսահոլովակը շատ էր վիրավորել նրան... Չէ՞ որ ես այնտեղ նստած եմ Սկրուջի վրա», – ասել է Քրիստինան։
Նա նշել է, որ բազմաթիվ անգամ ստիպված է եղել լեյբլի համար անել այն, ինչն ինքը չի ուզել։«Ամեն անգամ մտածում էի` կարո՞ղ է սա տխրեցնել հորս, թե ոչ... Հիմա հայրս շատ է սատարում ինձ... Մա՛յրս օգնեց, թե չէ իմ ու հորս մոտ ամեն ինչ սկանդալի է վերածվում», – ընդգծել է երգչուհին։
Հիշեցնենք` 2013 թվականին Քրիստինա Սին դարձավ Black Star–մաֆիայի միակ աղջիկը։ Հայտնի թիմի հետ համագործակցելու տարիներին նա մի քանի հայտնի հիթեր է կատարել։
Հարցազրույցում նա նշել է, որ ելույթներից հետո հաճախ է հիստերիայի մեջ ընկել։ Երգչուհին չի հավանել երգերը, որոնք գրել են գոստռայթերները (գումարով երգ գրողներ), հատկապես վերջին «Хочу» ու Mama Boss երգերը։ Նա այդ երգերը «չաստուշկաներ» է համարել, բայց պայմանագրի համաձայն` երգչուհին չէր կարող ոչինչ փոխել ո՛չ տեքստում, ո՛չ էլ երաժշտության մեջ։
«Ես բացատրում էի նրանց, որ ինքս երբեք նման բան չէի լսի, որ դա սարսափելի է։ Ես ինձ կատարյալ ապուշ էի զգում», – ասել է աղջիկը։
Քրիստինան խոստովանել է, որ հինգ տարի շրջել է նույն ակումբներում ու ինքն է վճարել պարուհիների համար։ Նա ենթադրում է, որ Black Star–ի ղեկավարությունը հասկացել է, որ ինքը շուտով հեռանալու է, և այդ պատճառով չեն օգնել նրան։
Երաժշտական լեյբլի հետ կնքված հինգ տարվա պայմանագիրն ավարտվել է 2018 թվականին։ Հեղինակային բոլոր իրավունքները, այդ թվում նաև Kristina Si բեմական կեղծանունը մնացել են Black Star–ին։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից


