Նոյեմբերի սկզբին ԶԼՄ–ները տեղեկություն էին տարածել, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են երեխա որդեգրել Հայաստանից։
Mirror պարբերականը հայտնել էր, որ զույգն արդեն կապ է հաստատել հայաստանյան մանկատներից մեկի հետ, որտեղ ամուսինները եղել էին 2015 թվականի այցի ժամանակ։ Նշվում էր, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Քիմն ու Քանյեն կրկին մանկատուն են գնալու երեխային վերցնելու համար։
Իսկ մամուլում ու սոցցանցերում նույնիսկ կոնկրետ մանրամասներ էին գրել։ Հղում անելով Քարդաշյանների ընտանիքին քաջածանոթ աղբյուրներին` նշել էին, որ Քանյեն ու Քիմը որոշել են երեխայի անունը Սեմ դնել` Քիմի ապուպապի` Սաղաթել Քարդաշովի պատվին, որն ավելի ուշ փոխել է անունն ու Սեմ Քարդաշյան դարձել։ Պնդում էին նաև, որ 4 տարեկան երեխան Գյումրու մանկատնից է։ Այս տեղեկությունը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։
Գյումրու «Երեխայի տան» տնօրեն Աննա Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այդ լուրերը։
«Երեխան, որին ըստ ԶԼՄ–ների` ուզում է որդեգրել Քիմ Քարդաշյանը, մեզ մոտ չէ։ Մեր մանկատանը 0–ից 8 տարեկան երեխաներ են։ Երեխան, որի մասին հարցնում եք, ավելի քան 4 տարեկան է, եթե նա Գյումրիից լիներ, ապա ամենայն հավանականությամբ մեզ մոտ կլիներ։ Բայց ինչպես տեսնում եք, երեխան մեզ մոտ չէ։ Բացի այդ, իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե Քիմ Քարդաշյանը մեր մանկատուն է այցելել։ Նա մեզ մոտ երբեք չի եղել», – ասաց մանկատան տնօրենը։
Հիշեցնենք` «Քարդաշյանների ընտանիքը» շոուի աստղ, 38–ամյա Քիմ Քարդաշյանը սոցցանցերում ներկայանում է ոչ միայն մոդելի, այլև բազմազավակ մոր դերում։ Ավելին` Քիմը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում հոր հետ, որը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին։ Նա երեք երեխա ունի` 5 տարեկան Նորթը, 2 տարեկան Սեյնթն ու 9 ամսական Չիկագոն։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը հայաստանյան այցի ընթացքում մեկնել էր Գյումրի։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից


