ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի արդարադատության նախարարության հայտարարած բանտերի վերանորոգումը հերթական առիթն է հիշելու երկրի քրեակատարողական համակարգի վիճակի և կարգերի մասին։ Երկար տարիներ դատապարտյալները մնացել են և շարունակում են մնալ անմարդկային պայմաններում։ Հիմա էլ պարզվում է, որ եթե բանտերի վերանորոգում է իրականացվել, ապա որոշ դեպքերում հենց դատապարտյալների փողերով։ Հազիվ թե հարկ կա բացատրել, թե որտեղից են նրանք փող վերցնում։
Իսկ հիմա կառավարության որոշմամբ երեք քրեակատարողական հաստատություններում վերանորոգմանը հատկացվել է, ընդհանուր առմամբ, 270 միլիոն դրամ։
Ինչպես նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախկինում ՔԿՀ–ների վերանորոգման համար գումար են հավաքել հենց դատապարտյալները։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հաստատել է այդ տեղեկությունը, իսկ Փաշինյանը հավելել, որ նման նախադեպերին պետք է վերջ դնել։ Փաշինյանին չհավատալու հիմքեր չկան։ Վարչապետի պաշտոնակատարն անցյալում նստել է բանտում և իր փորձից գիտի ՔԿՀ–ների մասին ամբողջ ճշմարտությունը։ Եվ եթե կառավարությունն ինքը հնչեցնում է գոյություն ունեցող խնդիրները, ապա դա հույս է տալիս, որ իրավիճակը կշտկվի։ Իսկ իրավիճակը, անկեղծ ասած, սարսափելի է։
Խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գոյություն ունեցած Օսվենցիմի նացիստական ճամբարը Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ–ի համեմատ ուղղակի հանգստավայր է եղել։ Նրա խոսքով` այստեղ բանտարկյալները հերթով են քնում տեղերի պակասի պատճառով։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով` դատապարտյալների կողմից վերանորոգման նպատակով գումար հավաքելը կոռուպցիոն համակարգի վառ դրսևորումն է, որն առկա է համակարգում։ Այն բանտարկյալները, որոնք հնարավորություն ունեն, իրենք են կազմակերպել իրենց խցերի վերանորոգումը։ Դատապարտյալների կենցաղային պայմանները բարելավելու հետ կապված պաշտոնական արգելք չկա։ Բայց արդյունքում այդ փորձը հանգեցրել է որոշակի աստիճանակարգի, սոցիալական բևեռացման և բանտարկյալների միջև անհավասար հարաբերությունների առաջացման։ Բացի այդ, բանտարկյալներից գումար հավաքելը եկամուտների կայուն աղբյուր է ծառայել ՔԿՀ–ների ղեկավարության համար։
«Պետությունը կանաչ լույս է տվել նման արատավոր երևույթներին` չկատարելով իր պարտավորությունները։ Պահելու ընդունելի պայմաններ ստեղծելու գործառույթները, որոնք չեն ոտնահարում դատապարտյալի մարդկային արժանապատվությունը, դրվել է հենց այդ դատապարտյալի վրա։ Ես չեմ ասում, որ դա համատարած երևույթ է եղել, բայց նման դեպքերն իսկապես տեղ են գտել», – ասաց Սաքունցը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Իրավապաշտպանը կարծում է, որ պետբյուջեի միջոցները չբավարարելու մասին հայտարարությունները մերկապարանոց են և չեն կարող հայկական բանտերում նման բարձիթողի վիճակի արդարացում համարվել։ Պետությունը միշտ ունեցել է միջոցներ, մեկ այլ հարց է, որ դրանք յուրացվել են պաշտոնյաների կողմից, ստվերային տնտեսական գործարքների արդյունքում, դուրս են բերվել երկրից և այլն։ Ավելին, Սաքունցի խոսքով, «Արմավիր» քրեակատարողական հաստատությունը, որը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան և այդ առումով իշխանությունների կողմից ներկայացվում է որպես օրինակելի, շահագործման հանձնելուց 4 տարի հետո սոցիալ–կենցաղային, սանիտարական և կառուցվածքային բնույթի բազմաթիվ խնդիրներ ունի։
Հոդվածը պատրաստելու ընթացքում Sputnik Արմենիայի խմբագրությանը հայտնի դարձավ դեպքի մասին, որն ակնհայտորեն ցուցադրում է այն խնդիրների առկայությունը, որոնց մասին վերևում խոսել ենք։ Գողություն կատարելու մեղադրանքով քննչական մեկուսարանում կես տարի գտնվող մարդը կանոնավոր կերպով փող է ուզում ընտանիքից, որը փոխանցում են նրա հատուկ հաշվին։ Մեզ չհաջողվեց իմանալ, թե ինչ նպատակով է գումար փոխանցվում։
Սաքունցը դա անհեթեթություն է համարում` նշելով, որ պետությունը պատշաճ կարգով պարտավոր է սննդով, դեղորայքով, հագուստով, անձնական հիգիենայի պարագաներով ապահովել բանտարկյալներին։
Եթե ազգականները գումար են փոխանցում, ապա դա նշանակում է, որ պետությունը` ի դեմս ՔԿՀ ղեկավարության, առնվազն լիարժեք չի կատարում իր պարտականությունները, իսկ առավելագույնը վկայում է «գողական» աստիճանակարգի և անհավասար հարաբերությունների մասին։
Սաքունցի խոսքով` պատկան մարմինները, ցանկության դեպքում, կարող են և պետք է սեղմ ժամկետում պարզեն այս իրավիճակը, համապատասխան իրավական գնահատական տան դրան։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։


