Սերգեյ Ռյազանսկի

Հայաստանը հաճույքով էի նկարում. ռուս տիեզերագնացը պատմում է` ինչու է նկարել Երևանը

2119
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հիացած է Հայաստանի գեղեցկությամբ, ինչը բազմաթիվ անգամ նկարել է տիեզերքից։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայերը տիեզերագնացության ոլորտում մեծ ներուժ ունեն, բայց դրա համար հսկայական ռեսուրսներ են պետք, ինչը Հայաստանը չունի։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին։

Նա այն տիեզերագնացն է, որ 2017 ու 2018 թվականներին տիեզերական թռիչքների ժամանակ նկարել է Երևանը, Արարատ լեռը, Սևանա լիճը և լուսանկարները հրապարակել համացանցում։

Հայաստանը լուսանկարելու գաղափարը ծնվել է թռիչքի ժամանակ։ Նա առաջին անգամ Հայաստանում է եղել 2014 թվականին և դասախոսություններ կարդացել մեր երկրում։ Հայաստանում և հատկապես Երևանում այնպիսի մթնոլորտ է զգացել, որը, նրա խոսքով, աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի։

«Ես տիեզերքից հաճույքով էի լուսանկարում Սևանը, Երևանն ու Արարատը։ Ծանոթ վայրերն ավելի հեշտ է գտնել, քան այն տեղանքները, որոնք երբեք չես տեսել։ Կայանն այնքան արագ է թռչում, որ 10 վայրկյանում դժվար է կողմնորոշվել ու լավ կադր անել», – պատմում է Ռյազանսկին։

Տիեզերագնացի բոլոր լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցցանցերում։ Աղմկահարույց լուսանկարներից վերջինը նա հրապարակել է փետրվարի 14–ին Facebook–ի իր էջում։ Լուսանկարներում պատկերված է Վանա լիճը, որը սրտի ձև ունի։

Ռյազանսկին ասում է, որ հայերի պես գեղեցիկ ու խելացի մարդիկ տիեզերքի նվաճման հարցում մեծ ներուժ ունեն, բայց Հայաստանն այսօր այդ ոլորտը սեփական ուժերով զարգացնելու միջոցներ չունի։

Այդ հարցը կարող է լուծվել, եթե Հայաստանը մասնակցի միջազգային ծրագրերին։ Նա վստահ է, որ եթե Հայաստանը կարողանա տիեզերական սեփական ծրագիր մշակել, լավ մոտիվացիա կլինի երեխաների, դպրոցականների տիեզերական հորիզոնը զարգացնելու համար։

Դրա համար տիեզերական կորպորացիաներ են պետք, որոնց շրջանակում միջազգային խումբը կկարողանար համատեղ նախագծեր իրականացնել։ Իսկ նման կորպորացիաներ առայժմ չկան։

Ռյազանսկին պատմեց նաև, թե ինչպես է տիեզերագնաց դարձել։

«Ես տիեզերագնաց դառնալու մասին չէի երազում, ուզում էի դառնալ գիտնական, կենսաբան ու մինչև հիմա էլ շատ եմ սիրում բնությունը։ 90–ականների վերջին, 2000–ականների սկզբին տիեզերական տեխնիկայի երկրային փորձարկող էի աշխատում։ Ու երբ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան որոշեց գիտնականների հավաքել ու հնարավորություն տալ նրանց, ես օգտվեցի դրանից», – ասաց նա։

Ռոսկոսմոսի ջոկատի փորձարկող տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս, օդաչու տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին այսօր նշում է իր ծննդյան օրը։

2119
Նոր ավտոբուսներ

Հունիսի 17-ից նոր ավտոբուսները ևս երկու երթուղի կսպասարկեն Երևանում․ սրահում տեսահսկում կա

41
(Թարմացված է 21:06 16.06.2021)
Ավտոբուսից օգտվելու համար պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը վերցնում է միայն 100 դրամանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

22 երթուղի՝ Սպանդարյան կայարան -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ - Սիլիկյան նոր խճուղի- Շիրազի- Գ.Հասրաթյան- Սեբաստիայի- Րաֆֆու փողոցներ- ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ)։

46 երթուղի՝ Նազարբեկյան թաղամաս - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի:

Նշվում է, որ 46 համարի երթուղին արդեն ծանոթ է ուղևորներին, իսկ 22 երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս։

«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», - ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նաև ասվում է, որ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ՝ 26, 38, 99, 74, 24, 47։

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել

41
թեգերը:
Տրանսպորտ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից
Շուրջ 400 հազար դոլար են տնտեսել. Երևանի քաղաքապետարանը միայն LED լամպեր կգնի
Հայկ Մարությանը Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ համագործակցության հնգամյա ծրագիր է ստորագրել
Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթը

«Մենք բոլորս սրան էինք սպասում». Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթը կրկին միասին են. լուսանկար

28
(Թարմացված է 20:31 16.06.2021)
Քայլին ու Թրևիսը բաժանվել էին 2019-ի աշնանը։ Երկրպագուները երջանկացել են նրանց միանալը տեսնելով։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ԱՄՆ–ի ամենահարուստ կանանցից մեկը` հայկական արմատներ ունեցող հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները միացել է իր նախկին ընկերոջ` հայտնի ռեփեր Թրևիս Սքոթի հետ, որը նրա դստեր հայրն է։ Ջեներն Instagram–ում լուսանկար է հրապարակել, որում նա ռեփերի գրկում է։

View this post on Instagram

A post shared by Kylie 🤍 (@kyliejenner)

Զույգը միասին գնացել է Նյու Յորքում կայացած «Parsons Benefit» բարեգործական երեկոյին, նրանց ընկերակցել է նրանց 3-ամյա դուստրը՝ Սթորմի Վեբսթերսը։ Բարեգործական երեկոյի ընթացքում ռեփերը մրցանակի է արժանացել արվեստի ոլորտում ներդրման համար։

Իր շնորհակալական խոսքում նա հիշատակել է դստերը և Քայլիին։

«Սթորմի, ես սիրում եմ քեզ։ Իմ կին, քեզ ևս սիրում եմ»,- ասել է նա։

Երկրպագուները երջանկացել են նրանց միանալը տեսնելով։

«Մենք բոլորս սրան էինք սպասում», «Ձեզ շատ էինք կարոտել», «Այսպիսին պիտի լինի զույգը», գրում են նրանք։

Քայլին ու Թրևիսը բաժանվել էին 2019-ի աշնանը։

Քիմ Քարդաշյանի քույրը դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող աստղը

28
թեգերը:
Լուսանկար, Քայլի Ջեներ
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Քարդաշյան քույրերն ու նրանց մայրը Բայդենին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամառը չի եկել, բայց նրանք արդեն լողազգեստով են. աստղային հայուհիների կրքոտ լուսանկարները

Որտեղ և ինչպես հանդիպեցին Պուտինն ու Բայդենը. լուսանկարներ

0
  • Парк де ла Гранж в О-Виве в преддверии саммита президентов России и США
  • Լա Գրանժ դղյակը
  • Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից առաջ նկարիչը վերջին վրձնահարվածներն է անում Լա Գրանժ դղյակի ինտերիերում
  • Լա Գրանժի գրադարանը
  • Ոստիկանության աշխատակիցներ
  • ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Շվեյցարիայի դրոշները Լա Գրանժ դղյակի մուտքի մոտ
  • ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Շվեյցարիայի դրոշները Լա Գրանժ դղյակի մուտքի մոտ
  • Ջո Բայդենը հասավ Ժնև
  • ԱՄՆ–ի և Ռուսաստանի դրոշները
  • ՌԴ նախագահի ինքնաթիռը
  • ՌԴ նախագահը հասավ Ժնև
  • Պատրաստվում են ԱՄՆ–ի և ՌԴ–ի նախագահների հանդիպմանը
  • ԱՄՆ նախագահի ավտոմեքենան մոտենում է դղյակին
  • ՌԴ նախագահի ավտոմեքենան մոտենում է դղյակին
  • Նախագահները ողջունում են միմյանց
  • Ջո Բայդեն
  • Վլադիմիր Պուտին
  • Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպմանը հետևում էր ամբողջ աշխարհը։ 4,5 ժամ հետո Պուտինն ասաց` կառուցողական հանդիպում էր։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կայացավ Ժնևում` Լա Գրանժ դղյակում։ Ձեռքսեղմումից հետո Պուտինն ու Բայդենը անցան գրադարանի դահլիճ և բանակցեցին նեղ կազմով՝ միայն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Կարճ ընդմիջումից հետո երկխոսությունը շարունակվեց ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ամբողջ օրը Ժնևում հարյուրավոր լրագրողներ էին հերթապահում։ Գագաթնաժողովի արդյունքում ղեկավարները համատեղ ասուլիս չանցկացրին, բայց Պուտինն ասաց, որ կառուցողական հանդիպում է եղել, Բայդենն էլ բութ մատով նշան արեց։

0
  • Парк де ла Гранж в О-Виве в преддверии саммита президентов России и США
    © REUTERS / DENIS BALIBOUSE

    Парк де ла Гранж в О-Виве в преддверии саммита президентов России и США The Villa La Grange is pictured with the Jet d'Eau (water fountain) in the Parc de la Grange at the Eaux-Vives ahead of the June 16 summit between U.S. President Joe Biden and Russian President Vladimir Putin in Geneva, Switzerland, June 8, 2021. Picture taken with a drone June 8, 2021. REUTERS/Denis Balibouse

  • Լա Գրանժ դղյակը
    © Sputnik / Бастьен Галле

    Լա Գրանժ դղյակը

  • Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից առաջ նկարիչը վերջին վրձնահարվածներն է անում Լա Գրանժ դղյակի ինտերիերում
    © REUTERS / DENIS BALIBOUSE

    Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից առաջ նկարիչը վերջին վրձնահարվածներն է անում Լա Գրանժ դղյակի ինտերիերում

  • Լա Գրանժի գրադարանը
    © AFP 2020 / DENIS BALIBOUSE

    Լա Գրանժի գրադարանը

  • Ոստիկանության աշխատակիցներ
    © REUTERS / DENIS BALIBOUSE

    Ոստիկանության աշխատակիցներ

  • ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Շվեյցարիայի դրոշները Լա Գրանժ դղյակի մուտքի մոտ
    © REUTERS / Peter Klaunzer / Pool via REUTERS

    ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Շվեյցարիայի դրոշները Լա Գրանժ դղյակի մուտքի մոտ

  • ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Շվեյցարիայի դրոշները Լա Գրանժ դղյակի մուտքի մոտ
    © AP Photo / Michael Probst

    ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Շվեյցարիայի դրոշները Լա Գրանժ դղյակի մուտքի մոտ

  • Ջո Բայդենը հասավ Ժնև
    © AP Photo / Denis Balibouse / Pool Photo via AP

    Ջո Բայդենը հասավ Ժնև

  • ԱՄՆ–ի և Ռուսաստանի դրոշները
    © AFP 2020 / PETER KLAUNZER / POOL / AFP

    ԱՄՆ–ի և Ռուսաստանի դրոշները

  • ՌԴ նախագահի ինքնաթիռը
    © AFP 2020 / ALESSANDRO DELLA VALLE / POOL / AFP

    ՌԴ նախագահի ինքնաթիռը

  • ՌԴ նախագահը հասավ Ժնև
    © AFP 2020 / ALESSANDRO DELLA VALLE / POOL / AFP

    ՌԴ նախագահը հասավ Ժնև

  • Պատրաստվում են ԱՄՆ–ի և ՌԴ–ի նախագահների հանդիպմանը
    © Sputnik / Сергей Гунеев

    Պատրաստվում են ԱՄՆ–ի և ՌԴ–ի նախագահների հանդիպմանը

  • ԱՄՆ նախագահի ավտոմեքենան մոտենում է դղյակին
    © AP Photo / Michael Probst

    ԱՄՆ նախագահի ավտոմեքենան մոտենում է դղյակին

  • ՌԴ նախագահի ավտոմեքենան մոտենում է դղյակին
    © AP Photo / Patrick Semansky

    ՌԴ նախագահի ավտոմեքենան մոտենում է դղյակին

  • Նախագահները ողջունում են միմյանց
    © REUTERS / Saul Loeb/Pool via REUTERS

    Նախագահները ողջունում են միմյանց

  • Ջո Բայդեն
    © REUTERS / KEVIN LAMARQUE

    Ջո Բայդեն

  • Վլադիմիր Պուտին
    © REUTERS / KEVIN LAMARQUE

    Վլադիմիր Պուտին

  • Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը
    © Sputnik / Михаил Метцель, Pool

    Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը

թեգերը:
Լուսանկար, Ժնև, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին