00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծննդավայրում վերջին հրաժեշտն են տալիս լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանին

© Sputnik / Armenuhi MkhoyanЖители Гюмри простились с Юрием Варданяном
Жители Гюмри простились с Юрием Варданяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցիները հիշում են նրա հետ անցկացրած օրերը, յուրովի ներկայացնում Յուրի Վարդանյանի ֆենոմենը:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցիներն  այսօր շտապում են  Գյումրու Հակոբ  Մծբնեցի եկեղեցի՝ վերջին հրաժեշտը տալու լեգենդար մարզիկին: 

Тяжелоатлет Юрий Норайрович Варданян - Sputnik Արմենիա
Դյուցազնը, որը ստիպում էր կարկամել. Յուրի Վարդանյանը ճանաչվել է ծանրամարտի «ադամանդ»

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան: Գյումրեցիները հնարավորություն ունեցան վերջին հրաժեշտը  տալու անվանի  ծանրորդին:

Յուրի Վարդանյանին հարգանքի տուրք մատուցելու են գալիս բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման, մարզիկները, ընկերներն ու հարազատները, բոլոր նրանք, ովքեր հպարտությամբ հիշելով մեծ  ծանրորդի հաղթական ուղին, փաստում են՝  նպատակասլացության ու  հզոր կամքի, ինչպես նաև երբեք չմեծամտանալու ու  միշտ համեստ մնալու շնորհիվ է գրանցել այդքան  հաղթանակներ:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում հրաժեշտն են տալիս Յուրի Վարդանյանին
Ծննդավայրում  վերջին հրաժեշտն են  տալիս լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանին - Sputnik Արմենիա
Գյումրիում հրաժեշտն են տալիս Յուրի Վարդանյանին
Աշխաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո  Հայաստան վերադառնալով՝ անմիջապես օդանավակայանից Գյումրու Հակոբ  Մծբնեցի եկեղեցի էր եկել ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ  Մինասյանը:
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում հրաժեշտն են տալիս Յուրի Վարդանյանին
Ծննդավայրում  վերջին հրաժեշտն են  տալիս լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանին - Sputnik Արմենիա
Գյումրիում հրաժեշտն են տալիս Յուրի Վարդանյանին

«Այստեղ եմ շտապել օդանավակայանից: Շատ ծանր կորուստ է հայ ազգի ու աշխարհի ծանրամարտի համար: Բոլորը չեն կարող նման  հաղթանակներ ու ռեկորդներ  գրանցել, պետք  լինել Յուրի Վարդանյանի նման անհատ ու  մարզիկ նման հաջողությունների հասնելու համար»,- Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց երիտասարդ ծանրորդը՝ վստահեցնելով, որ ամեն կերպ աշխատում է նմանվել լեգենդար մարզիկին։

Заслуженный мастер спорта СССР (1977), рекордсмен мира по тяжелой атлетике, чемпион Олимпийских игр (1980), многократный чемпион мира, Европы и СССР в весовой категории до 82,5 кг Юрий Варданян с сыновьями - Sputnik Արմենիա
«Դեկտեմբերի 7-ին Լենինականում կլինեմ»․ Խորիկը պատմել է 1988թ-ի սև օրվա և Յուրիի մասին

Գյումրեցիներն ասում են՝ ոչ միայն լավ մարզիկ էր, այլ լավ մարդ, ընկեր, բարեկամ ու նվիրյալ էր:«Յուրիի նմանները  Հայաստանն ու հայերին ճանաչեցնել տվեցին: Նա աշխարհի 43  ռեկորդ սահմանեց, որից 6-ը երիտասարդական. 9-ակի աշխարհի չեմպիոն էր, օլիմպիական չեմպիոն և եթե չլինեին քաղաքական խաղերը, հիմա կլիներ օլիմպիական երկակի ու եռակի չեմպիոն: Յուրայի նմանները  ծնվում են  դարը մեկ, նա տաղանդ էր»,-Sputnik Արմենիային նշեց Վանդոս Ղարագյոզյան, որը ոչ միայն ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ է եղել, այլ նաև մտերմություն է արել Յուրի Վարդանյանի հետ: Վերջինս վստահեցրեց՝ Յուրի Վարդանյանը նաև  կարողնում էր հաղթել ատլետներին ու վոլեյբոլի երիտասարդների Հայաստանի  հավաքականի անդամ էր: Վանդոս Ղարագյոզյանը  փաստում է ՝ պատրաստվում է հայտնի մարզիկի մասին հերթական գիրքը  հրապարակել:

Հայտնի բժիշկ Ֆելիքս Գրիգորյանը հիշում է՝ անմոռանալի  են այն օրերը, երբ մի խումբ գյումրեցիներով Մոսկվա մեկնեցին օլիմպիական խաղերը  տեսնելու:

«Մոտ 50  գյումրեցի դահլիճում մի տեղ էինք հավաքվել ու երբ Յուրան մոտենում էր ծանարձողին ամեն անգամ մեծ  ոգևորությամբ էինք դիմավորում նրան: Հիմնական ռեկորդները հենց այդ օլիմպիական խաղերին գրանցեց: Յուրան ուրիշ մարդ էր:  Ոչինչ ու ոչ մի բան նրան չփոխեց: Նա մինչև վերջ գյումրեցի ու միշտ հավատարիմ , մնաց հայրենի քաղաքին ու, թեև գրական էր խոսում, բայց գյումրեցու շեշտադրությունը կար նրա խոսքում: Նրանից  հետո  եկած  մարզիկները փորձում էին նրան նմանվել՝ դա էլ մեծ լումա էր մարզական ոլորտի զարգացման գործն»,-նշեց  Ֆելիքս Գրիգորյանը:

Юра Варданян - Sputnik Արմենիա
Յուրի Վարդանյան. չեմպիոն` այլ մոլորակից

Քրոջ  որդին՝ Հարություն Եղոյանը  գնաց քեռու  հետքերով, ասում են՝  շատ է նման քեռուն, ճիշտ է՝ փոքրամարմին է, բայց ծանրաձողն իրենով է անում հենց քեռու պես: «Հետերկրաշարժյան տարիներին էի մարզվում, շատ  դժվար օրեր էին, բայց շատ էր հպարտանում իմ հաջողություններով, նույնիսկ իր օլիմպիական համազգեստն ինձ  նվիրեց, երբ տեսավ իմ հաջողությունները»,-պատմում է այսօր արդեն ծանրամարտի մարզիչ Հարություն Եղոյանը՝ հավելելով, որ Յուրի Վարդանյանի հաջողության ամենամեծ գաղտնիքը՝ ձեռքբերվածով երբեք չբավարարվելն էր:

Վարդանյանը ծնվել էր 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։ 1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ-ը։

Լրահոս
0