Երևան

Ե՞րբ անձրև կտեղա Հայաստանում. եղանակի տեսություն

251
(Թարմացված է 20:00 08.11.2018)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 5 օրվա կանխատեսումը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` նոյեմբերի 9-11-ը, Հայաստանում տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-13-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևանում նույնպես նոյեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում անձրև չի տեղա։ Նոյեմբերի 12-ին սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Այսօր` նոյեմբերի 9-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 12-14, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։

251
թեմա:
Եղանակը Հայաստանում (288)