Երևան

ՀՀ որոշ մարզերում 8-10 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

142
(Թարմացված է 18:47 07.11.2018)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին Հայաստանի որոշ մարզերում նաև ձյուն կտեղա։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում նոյեմբերի 8-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Նոյեմբերի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 12-ին` ձյան տեսքով:

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով»:

Ըստ օդերևութաբանների` այդ օրը նշված մարզերում նաև ձյուն կտեղա։

Երևանում նոյեմբերի 8-ին, 12-ին սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև: Նոյեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 10-12, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքություն։

142