Անդրեյ Բլագոդիրենկո. Россия сегодня միջազգային տեղեկատվական գործակալության փոխտնօրեն

Նորագույն միտումներ. SputnikPro–ն հյուրընկալում է երիտասարդ լրագրողների տարբեր երկրներից

58
Նախագծի շրջանակում մասնակիցները կծանոթանան ժամանակակից մուլտիմեդիոն ԶԼՄ–ների աշխատանքի տեխնոլոգիաների, լրատվական տեղեկության մատուցման ձևաչափերի, կայքերի վիզուալ ձևավորման ու ինֆոգրաֆիկայի պատրաստման ոլորտի միտումներին։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը մեկնարկեց SputnikPro նախագծի հերթական շրջանը, որը նախատեսված է ԱՊՀ ու Բալթյան երկրների երիտասարդդ լրագրողների համար։

Նոյեմբերի ցիկլին մասնակցելու են ավելի քան 20 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանից, Մոլդավիայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Բելառուսից, Հայաստանից և այլն։

Նախագծի շրջանակում մասնակիցները կծանոթանան ժամանակակից մուլտիմեդիոն ԶԼՄ–ների աշխատանքի տեխնոլոգիաների, լրատվական տեղեկության մատուցման ձևաչափերի, կայքերի վիզուալ ձևավորման ու ինֆոգրաֆիկայի պատրաստման ոլորտի միտումներին։

Վարպետության դասընթացների շրջանակում Sputnik–ի փորձագետների ղեկավարմամբ երիտասարդ մասնագետները լրագրության ոլորտում արդիական խնդիրների լուծումների տարբերակներ կմշակեն։

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մերձակա երկրներ հետ աշխատելուն։ Հուսով ենք, որ SputnikPro–ի նոյեմբերյան շրջանը փորձագետների ու նախագծի մասնակիցների երկխոսության ու փորձի փոխանական արդյունավետ հարթակ կլինի», – ընդգծեց գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդիրենկոն։

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Այն ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային  կապերի զարգացմանը։ Մերձավոր արտասահմանի  լրագրողների համար այն իրականացնում է ԱՊՀ, արտասահմանում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության  հարցերով Դաշնային գործակալությունը (Ռոսսոտրուդնիչեստվո)։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

58
Ըստ թեմայի
Sputnik–ը ԶԼՄ–ների համար կրթական ծրագիր կանցկացնի Հայաստանում
Սմարթֆոնը կլանում է նորությունների աշխարհը, իսկ կեղծ տեղեկատվությունը վտանգավոր է. Լոսևա
Երևանում կայացավ SputnikPro կրթական սեմինարը
SputnikPro ծրագիրը նոր նախածերի գեներատոր դարձավ
SputnikPro. հերթական կրթական մոդուլը Երևանում
Ինչպես հաջողության հասնել մեդիաշուկայում. Կիսելյովը հարցը քննարկել է հայերի հետ
SputnikPro. Երևանում կրթական յուրահատուկ միջոցառում ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար