Զեբրը կենդանաբանական այգում. արխիվային լուսանկար

Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը

91
(Թարմացված է 18:47 06.11.2018)
Երևանի կենդանաբանական այգու զեբրը, ըստ նախնական տվյալների՝ թաց գրունտի վրա սահելու հետևանքով, կոտրել աջ ազդրը:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Կենդանաբանական այգում զեբրը կոտրել է ոտքը: Այս մասին տեղեկացնում են Այգու մամլո ծառայությունից: Դեպքը եղել է այսօր՝ 16:00-ից հետո: Ժամը 16:00 խնամողը կեր է տվել կենդանուն, զեբրը նորմալ մոտեցել է կերակրամանին, որից հետո խնամողը անցել է մյուս կենդանիների ազատավանդակներ:

Зебра ереванского зоопарка
© Photo : press office of Yerevan Zoo
16:30-ի շրջանում Կենդանաբանական այգու զեբրին գտել են այս դիրքում

Ավելի ուշ զեբրին նկատել են գետնին նստած:

Ըստ ազատավանդակում առկա հետքերի՝ կարելի է ենթադրել, որ կենդանին սահել է թաց հողի վրա: Կոտրվել է նրա աջ ազդրը:

Манеж ереванского зоопарка
© Photo : press office of Yerevan Zoo
Ըստ ազատավանդակում առկա հետքերի՝ կենդանին սահել է թաց հողի վրա և վայր ընկել:

Այժմ Կենդանաբանական այգու մասնագետները խորհրդակցում են տարբեր, այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների հետ, հասկանալու համար, թե ինչպես կարելի է վերականգնել կենդանու առողջությունը:

 

91
թեգերը:
Հայաստան, Երևան
Ըստ թեմայի
Կենդանաբանական այգում կփորձեն օգնել առողջական խնդիր ունեցող երեխաներին
Աշնան գույներն՝ ըստ մանուկների. կայացավ ևս մեկ գունագեղ միջոցառում
Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ