Կոնդ

Կոնդը կարող է հայկական Մալագա դառնալ. Երևանի գլխավոր ճարտարապետ

288
Արթուր Մեսչյանը կարծում է, որ Կոնդը կարող է զբոսաշրջային կենտրոն դառնալ, միայն թե պետք է հասկացող ներդրող գտնել։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Երևանի Կոնդ թաղամասը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, և ներդրողները պետք է լրջորեն մտածեն թաղամասի պահպանման և բարեկարգման մասին։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Կոնդի բարեկարգման համար ավելի շատ նախագծեր են մշակվել, քան Փարիզի, բայց որևէ հաստատված նախագիծ դեռ չկա։ Իրականում թաղամասը շատ նման է Մալագային կամ Սևիլյային, հետևաբար անհրաժեշտ է օգտագործել այդ ներուժը», – նշեց գլխավոր ճարտարապետը` ավելացնելով, որ կարևոր է «ճաշակով ներդրող» գտնել, որը կհասկանա թաղամասի ամբողջ արժեքը։

Մեսչյանը խոստովանեց, որ ինքն անձամբ ճիշտ էր համարում «Հին Երևան» նախագիծն իրականացնել հենց Կոնդում, քանի որ այդ թաղամասում հին շենքեր շատ են մնացել, որոնք կարելի է վերակառուցել և օգտագործել տարբեր նպատակներով։

«Ցավոք, «Հին Երևանը» ճարտարապետի նկատմամբ ձեռառնոցի դարձավ։ Լևոն Վարդանյանը քանի տարի է` սպասում է դրա իրականացմանը։ Այժմ նախագիծը փաստորեն «հին» չի լինի, որովհետև հին շենքերի քարերի միայն 30%–ը կարելի է օգտագործել շինարարության մեջ», – ընդգծեց գլխավոր ճարտարապետը` նշելով, որ քարերի մեծ մասն ավերվել է հին շինությունների ապամոնտաժման ժամանակ։

Ճարտարապետի խոսքով` ժամանակն է ավարտին հասցնել այդ նախագիծը։

«Հին Երևան» նախագիծը Երևանի կենտրոնում մոտ 100 000 քմ տարածք է ընդգրկում` Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց և Արամի փողոցից մինչև Բյուզանդի փողոց։ Նախագծի շրջանակում նախատեսված է վերականգնել XIX–րդ դարի վերջի, XX–րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետական տեսքը։ Ենթադրվում էր, որ «Հին Երևան» նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2010-2011 թվականներին, բայց կառավարությունը որոշակի խնդիրների պատճառով միայն 2014 թվականին է պայմանագիր կնքել Multicontinental distribution հետ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականին։

288
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Չենթարկվեցին ժամանակին, կամ տգիտության հետևանքով քանդված Երևանի խորհրդանիշները
Կոնդի վերակառուցման հարցն են քննարկել հայ և ֆրանսիացի մասնագետները