Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանն «իսպանական ձյուն է» խոստանում հայաստանցիներին

3193
Հայաստանի գլխավոր օդերևութաբանը ձնառատ լուսանկար է հրապարակել սոցցանցում։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն այս տարի, ամենայն հավանականությամբ, ձյան պակաս չի զգա։ Նման ենթադրություն կարելի է անել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումից։

Նա մի լուսանկար է հրապարակել իր էջում և գրել. «Այս տարի մենք էլ կունենանք նման բնապատկերներ։ Իսպանիա, Արագոն համայնք, 05․11․2018»։

Նշենք, որ օդերևութաբանները ձմեռվա վերաբերյալ կանխատեսումները դեռ չեն ներկայացրել։

3193
թեգերը:
Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (292)