Վլադիմիր Ժիրինովսկի

«Բա չէ, Մեյի նման». Ժիրինովսկու «ուզբեկական» պարը պայթեցրել է համացանցը

132
(Թարմացված է 22:41 04.11.2018)
Ժիրինովսկին ցանկության դեպքում լավ պարում է։ Իսկ նա, ինչպես հայտնի է հաճախ է ցանկություններ ունենում։ Բայց «ավելի լավ է պարի, քան կռիվ անի», կարծում են համացանցում։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի –Sputnik.  Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի կարողացել դիմադրել ուզբեկական հյուրընկալությանն ու սկսել է պարել, ինչպես ասում են, հենց տեղում։

View this post on Instagram

A post shared by moscowalking (@moscowalking) on

Բուխարայում Ժիրինովսկու սպանիչ պարը արագ տարածվում է համացանցում, տարբեր արձագանք առաջացնելով։

«Մարդն անկեղծ է պարում, ոչ թե Մեյի նման։ Առավել ևս՝ ժողովրդական երաժշտության ներքո։ Գեղեցիկ է, հոգեցունց, հուզիչ», – գրել է օգտատերերից մեկը։

«Ինչու լոլիկ չեք նետել վրան», – հարց է տվել մեկ այլ օգտատեր։

«Ավելի լավ է թող պարի, քան կռիվ անի», – գրել է երրորդը։

Ժիրինովսկու պարային ունակությունները գնահատելը թողնում ենք ձեզ, իսկ քաղաքական գործիչը պարից հետո գնացել է համտեսելու ուզբեկական խոհանոցը։

View this post on Instagram

A post shared by moscowalking (@moscowalking) on

Ժիրինովսկու գլխավորությամբ Ռուսաստանի պետդումայի պատվիրակությունը Բուխարա է ժամանել նոյեմբերի 2-ին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հյուրերն այցելել են Բուխարայի հրեաների սինագոգ։

132
թեգերը:
Ռուսաստան