Արփի Աբգարյան

Արփին հիասքանչ ելույթ է ունեցել ռուսական «Ձայնը» նախագծում. տեսանյութ

713
(Թարմացված է 23:12 03.11.2018)
Հայ երգչուհին բեմից հեռացավ Բաստայի նվիրած մի փունջ վարդերով։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Սոչիում ծնված, իսկ այժմ Մոսկվայում ապրող Արփի Աբգարյանը մասնակցեց ռուսական «Ձայնը» հեռուստաշոուի «կույր լսումներին»։

Նա երգեց Արիանա Գրանդեի Dangerous Woman–ը և հմայեց ժյուրիի անդամ Անի Լորակին, որը սեղմեց կոճակը` պտտվելու և երգչուհուն տեսնելու համար։

Երգը դեռ չէր ավարտվել, երբ Արփիի կողմ պտտվեց նաև ժյուրիի աթոռին նստած Բաստան։

«Հիասքանչ երգեցիք։ Ինձ շատ դուր եկավ»,– երգի ավարտից հետո ասաց Լորակը և հենց այդ ժամանակ պարզեց, որ իրենից բացի ժյուրիի անդամներից մեկն էլ է սեղմել կոճակը։

«Կնոջ էներգիայի ուժն անհաղթելի է։ Այն ինչ զգում եմ ես, չի կարող զգալ տղամարդը»,– ասաց Լորակը` փորձելով իր թիմ գրավել Արփիին։ Իսկ այդ ժամանակ Բաստան մի փունջ վարդերով բարձրացավ բեմ ու ծաղիկները նվիրեց Արփիին։

Թե ինչ եղավ հետո, կարող եք դիտել տեսանյութում։

713
Ըստ թեմայի
«Ձայնը» շոուի նախկին մասնակիցը շքեղ հարսանիք է արել Նիցցայում
Պատրիկ Ֆիորին հայուհու հետ երգել է «Դլե յամանը». տեսանյութ
Հայ երգչի համար «մարտեր» են մղել Բաստան և Շնուրը. տեսանյութ