Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին փոխանցվեց ЕАРАЗА դրոշը

Հանուն վայրի բնության. Երևանում են աշխարհի 80 կենդանաբանական այգիների ներկայացուցիչներ

111
(Թարմացված է 01:24 30.10.2018)
Երևանի կենդանաբանական այգին հյուրընկալել է Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցացիայի միջազգային համաժողովը:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ավելի քան 120 ներկայացուցիչներ աշխարհի 80 երկրների կենդանաբանական այգիներից և համանման գիտական այլ կենտրոններից այս օրերին Երևանում են: Մայրաքաղաքի կենդանաբանական այգին այս տարի պատիվ ունի հյուրընկալել  Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցացիայի 24-րդ համաժողովը։

Հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը անցկացվող կոնֆերանսի այս տարվա թեման է վայրի բնության պահպանման ու կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում կենդանաբանական այգիների դերն ու նշանակությունը:

Торжественное открытие международной конференции евразийских зоологических садов и аквариумов (29 октября 2018). Ереван
Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցացիայի միջազգային 24-րդ կոնֆերանսի հանդիսավոր բացումը

Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցացիայի  (ЕАРАЗА) միջազգային կոնֆերանսի բացումը տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում։

Բացմանը ներկա էին բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցացիայի նախագահ Վլադիմիր Սպիցինը, Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ԱՊՀ, եվրոպական և հարավամերիկյան երկրների պատվիրակներ, կենդանաբանական այգիների տնօրեններ։

Торжественное открытие международной конференции евразийских зоологических садов и аквариумов (29 октября 2018). Ереван
Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցացիայի միջազգային 24-րդ կոնֆերանսի հանդիսավոր բացումը

Բացման խոսքում Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ողջունելով հյուրերին ասաց․ «Երևանն առաջին անգամ է ընտրվել որպես ԵԱՌԱԶԱ միջազգային կոնֆերանսի հյուրընկալող և բոլորիս համար պատիվ է տարբեր երկրների տարբեր մշակույթների, սակայն մեկ նպատակի շուրջ հավաքված գործընկերներին մեկ հարկի տակ միավորելը։ Իսկ այդ գաղափարը մեկն է՝ մեր մոլորակի վայրի բնության և կենսաբազմազանության պահպանությանը՝ ի շահ մեր սերունդների։ Այս գործում մեծ ներդրում կարող են ունենալ հենց կենդանաբանական այգիները»։

ՀՀ Բնապահպանության նախարարն Էրիկ Գրիգորյանը, ընդգծելով կենդանաբանական այգիների դերը, ասաց, որ դրանք գիտահետազոտական կենտրոններ են, որոնք էական ներդրում ունեն կենսաբազմազանության պահպանման գործում։

И.о. министра охраны природы Армении Эрик Григорян на международной конференции евразийских зоологических садов и аквариумов (29 октября 2018). Ереван
Էիրկ Գրիգորյան. ՀՀ բնապահպանության նախարար

Բացման արարողությանը հյուրերը տեսանյութերի միջոցով ծանոթացան, թե ինչ տեսք ունի Երևանի կենդանաբանական այգին վերանորոգումից հետո։ Այդ աշխատանքները արվել են համագործակցելով Երևանի քաղաքապետարանի,Վիվասել ՄՏՍ-ի և Նիդեռլանդների կենդանաբանական այգու հետ։

«Սա իմ առաջին այցը չէ Հայաստան։ Երևանի կենդանաբանական այգում առաջին անգամ եղել եմ 35 տարի առաջ։ Ցավոք Այգին այն ժամանակ վատ տեսք ուներ։ Այսօր այս ֆիլմի միջոցով տեսա, որ այնտեղ մեծ փոփոխությունն են տեղի ունեցել և ունենում։ Մեր Նիդեռլանդների գործընկերները իրենց ներդրումն են ունեցել և ես հույս ունեմ, որ այդ համագործակցությունը կշարունակվի», — ասաց Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Սպիցինը։

Международная конференция евразийских зоологических садов и аквариумов (29 октября 2018). Ереван
© Sputnik / Aram Nersesyan ,
Վլադիմիր Սպիցին. Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցացիայի նախագահ, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնի խոսքը փոխանցեց քաղաքապետարանի արտաքին կապերի վարչություն Դավիթ Գևորգյանը․

«Ուզում եմ նշել, որ ասոցիացիան հանդիսանում է կարևոր հարթակ քննարկելու կարևոր հարցեր և արտահայտելու ընդհանուր արժեքները աշխարհի կենսաբազմազանության պահպանման համար։ 2020 թվականին Հայաստանի միակ կենդանաբանական այգին կտոնի հիմնադրման 80-ամյակը։ Այս ընթացքում այն շատ դժվարությունների է բախվել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, 90-ականների տնտեսական ճգնաժամը և այլն։ Չնայած այդ դժվարություններին, շնորհիվ մեծ ջանքերի  և գործի նվիրյալ անձանց՝ կենդանաբանական այգին կարողացավ հաղթահարել շատ խնդիրներ։ Վերջին տարիներին այն դարձել է երևանցիների և Հայաստանի հյուրերի սիրելի վայրերից»։

Гендиректор VivaCell MTS Ральф Йирикян на международной конференции евразийских зоологических садов и аквариумов (29 октября 2018). Ереван
Ռալֆ Յիրիկյան. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն

«Մենք՝  իբրև քաղաքակիրթ երկիր մոլորակի քաղաքացի պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք մեր միջավայրը և սկսենք մտածել, թե ինչ ենք փոխանցելու ապագա սերունդներին։ Ցանկացած ոլորտի հաջողակ բիզնես պետք է պատասխանատվություն զգա այս հարցում և կանգնի այնպիսի կազմակերպությունների կողքին, որոնք մտահոգված են և աշխատում են շրջակա միջավայրի բարելավման շուրջ», — ասաց կոնֆերանսի հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կոնֆերանսի բացմանը Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին փոխանցվեց ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի դրոշը։

Հանդիսավոր մասից հետո ներկայացուցիչները տեղափոխվեցին արդեն զեկուցումների սրահ, որտեղ մեկնարկեցին խորը մասնագիտական քննարկումները:

Իսկ երեկոյան տարբեր երկրներից ժամանած գիտնականներին սպասում էր հայկական հյուրասիրությունը:

Международная конференция евразийских зоологических садов и аквариумов (29 октября 2018). Ереван
© Sputnik / Aram Nersesyan ,
Հանդիսավոր մասից հետո քննարկումները շարունակվեցին հայկական հյուրասեր սեղանների շուրջ

Sputnik Արմենիան համաժողովի ինֆորմացիոն հովանավորն է և առաջիկայում մենք կանդրադառնանք կոնֆերանսի ընթացքին:

Իսկ վաղը հյուրերին սպասում են Երևանի կենդանաբանական այգում, որտեղ նախատեսված են Այգու ավանդական միջոցառումներից երկուսը՝ Դդմի տոնը և Ծղոտե քանդակների օրը:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»՝ ՀՀ Բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո:

Международная конференция евразийских зоологических садов и аквариумов (29 октября 2018). Ереван
© Sputnik / Aram Nersesyan ,
Ջուն Յամադա. Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան

Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցացիան (ЕАРАЗА) հիմնադրվել է Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների առաջատար կենդանաբանական այգիների տնօրենների նախաձեռնությամբ և Մոսկվայի կենդանաբանական այգու հենքի վրա՝ 1994 թվականին:

Այն ժամանակ նման կառույցի ստեղծման նպատակն էր Խորհրդային միության փլուզումից հետո ստեղծված քաղաքական իրավիճակում պահպանել առկա գործնական և գիտական  կապերն ու համագործակցության եզրերը:

Торжественное открытие международной конференции евразийских зоологических садов и аквариумов (29 октября 2018). Ереван
Խմբային լուսանկար՝ համաժողովի հանդիսավոր բացումից հետո

Ասոցացիան ոչ կոմերցիոն, հասարակական կազմակերպություն է, որը կամավորության սկզբունքով միավորել է կենդանաբանական այգիներ, ակվարիումներ և նմանատիպ այլ գիտական կառույցներ:

Ասոցացիայում միավորված կենդանաբանական այգիների և ակվարիումների գործունեության գլխավոր նպատակը կենդանատեսակների և վայրի բնության պահպանումն ու կայուն զարգացումն է: Սա իր մեջ ներառում է նաև բնության հանդեպ պատասխանատվության ներարկում հանրության՝ մանավանդ նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխաների և երիտասարդության շրջանում:

  • Հանդիսավոր մասից հետո քննարկումները շարունակվեցին հայկական հյուրասեր սեղանների շուրջ

1 / 15
© Sputnik / Aram Nersesyan ,
Հանդիսավոր մասից հետո քննարկումները շարունակվեցին հայկական հյուրասեր սեղանների շուրջ

Տեղեկացնենք, որ Երևանի կենդանաբանական այգին հանդիսանում է նաև Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցացիայի թեկնածու անդամ:

111
թեգերը:
Հայաստան
Ալեքսանդր Լապշին

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

558
(Թարմացված է 23:50 14.07.2020)
Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հիացած է հայ զինվորականների փայլուն աշխատանքով։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական Elbit Hermes 900 մարտավարական խոշոր անօդաչու թռչող սարքին և հպարտացել հայ տղաներով։

«Այսօր ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են սուպեր ժամանակակից և շատ թանկ (մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ) իսրայելական Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։ Այն իսկապես հզոր է, առկա է տասնյակ երկրներում և կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ»,-գրել է Լապշինը։

Բլոգերը պարզաբանել է, որ Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ. դրա վրա զենք չկա: Սարքի խնդիրն այլ է. այն զբաղվում է հետախուզման, ռադիոալիքների ընդհատման աշխատանքներով և ստեղծում է դժվարություններ ինչպես ավիացիայի, այնպես էլ ցամաքային զորքերի գործունեության համար:

Լապշինի խոսքով՝ դրանք արտադրվել են 2009 թվականից և դրսևորել են իրենց լավագույն ձևով: Այլ աղբյուրների համաձայն` Ադրբեջանում կա մոտ 10 այդպիսի սարք: Ներկայում այն դարձավ մեկով պակաս:

«Փաստորեն, սա առաջին անգամն է, որ խոցվել է այս մակարդակի սարք: Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել խոցել այն, չնայած այն բանին, որ նման անօդաչու թռչող սարքերն անընդհատ օգտագործվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ: Այնպես որ, բրավոր հայ զինծառայողներին, շատ ապրեք, տղե՛րք»,-գրել է բլոգերը։

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Լապշինը խոսքով՝ ինքը հարց է ուղղել իր ընկերոջը, որը տարիներ շարունակ աշխատել է իսրայելական Elbit Systems ընկերությունում` որպես հրահանգիչ ինժեներ, և իր մասնակցությունն է ունեցել ինչպես այս, այնպես էլ այլ անօդաչու սարքերի ստեղծման գործում։ Ինժեների խոսքով՝ միայն կատարյալ ստրուկներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել այդ «թռչող ուղեղը»։

«Տրամաբանական է․ այդ ադրբեջանցիները չէի՞ն, որ Բուդապեշտում կացնահարեցին քնած հային, իսկ ինձ չորս հոգով փորձում էին խեղդել Բաքվում»,-եզրափակել է բլոգերը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին

558
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան, Ալեքսանդր Լապշին
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Ուղղակի ագրեսիա է իրականացվում ՀԱՊԿ անդամներից մեկի նկատմամբ. նիստը կայացել է
Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ
Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել
Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են
 Արծրուն Հովհաննիսյան

Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան

727
(Թարմացված է 19:46 14.07.2020)
Հովհաննիսյանը նշել է, որ հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական գործողություններ են ընթանում, դա նշանակում է, որ բոլոր օղակներն ու բնագծերը մարտի մեջ են։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Այսօր Տավուշում ադրբեջանական կրակոցից զոհված ժամկետային երկու զինծառայողներն առաջնագծում չեն եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց այժմ մարտական գործողություններ են ընթանում, և բոլոր օղակներն ու բնագծերը մարտի մեջ են»,- ասաց նա։

Նշենք, ավելի վաղ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Տավուշում գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ:

Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։

ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Հայկական կողմից կա 5 վիրավոր և չորս զոհ։ Հակառակորդի կրակոցից մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

Արցախի ՊԲ–ն նոր հաղորդագրություն է տարածել սահմանին տիրող իրավիճակի մասին

727
թեգերը:
առաջնագիծ, Զոհ, հայ-ադրբեջանական, զինծառայող, Տավուշ, Արծրուն Հովհաննիսյան
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին
Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել
Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար
Հնագետներ

Հայտնաբերվել է հին քաղաքակրթության հսկայական կորուսյալ դղյակը

0
Շինության ավերակները հայտնաբերվել են Մեխիկոյի Սահմանադրության հրապարակում իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ, երբ բանվորները դեմ են առել բազալտե սալիկների։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik.  Մեքսիկայում հնագետները ացկետների հին կորսված պալատի ավերակներ են գտել։ Պալատը նաև իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսի նստավայրն է եղել։ Տեղեկությունը հայտնում է BBC News պարբերականը։

Շինության ավերակները հայտնաբերվել են Մեխիկոյի Սահմանադրության հրապարակում իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ, երբ բանվորները դեմ են առել բազալտե սալիկների։ Դրանք ացտեկների կառավարիչ Աշայակատլի պալատի բաց հատվածի մաս են կազմել։ Աշայակատլը իշխանության է եկել 1469 թվականին, կառավարել 12 տարի և դարձել ացտեկների վերջին կայսրի` Մոնթեսումա II–ի հայրը։ Իսպանացիների ներխուժման պատճառով բնիկ մեքսիկացիների քաղաքակրթության անկումից հետո պալատը տուն էր դարձել Կորտեսի համար։

Կորտեսը Մեքսիկա էր եկել 1518 թվականին, իսկ 1521 թվականին իր մարդկանցով պաշարել Տենոչթիտլանը, որը հետագայում ավերվեց։ 

Սենսացիա․ Հայաստանում հնագետները հայտնաբերել են ուրարտական դարաշրջանի կին ռազմիկի կմախքը

Ավելի վաղ` 2020 թվականի հունվարին, հայտնում էին, որ Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ Մեխիկոյի քաղաքային պուրակում հայտնաբերած ոսկե ձուլակտորը ացտեկների գանձերի մաս է կազմում, որոնք թալանել էին իսպանացի կոնկիստադորները Էռնան Կորտեսի գլխավորությամբ։

Սենսացիոն գտածո. Հռոմում հնագետները պեղել են Անահիտ աստվածուհու «ազգականին». լուսանկար

0
թեգերը:
գտածո, Մեքսիկա, պեղումներ
Ըստ թեմայի
Հնագետները Եգիպտոսում ավելի քան 3 հազար տարի առաջ ապրած հղի կնոջ գերեզման են գտել
Հայ հնագետները պատրաստ են ապացուցել, որ գիտնականները մեկ դար շարունակ սխալվել են
Ղրիմի ափերի մոտ հնագետները կսկսեն «Արմենիա» կործանված ջերմանավի որոնողական աշխատանքները