00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցն ամեն պահի կարող է փլվել երեխաների վրա. լուսանկարներ

© Sputnik / Aram NersesyanСредняя школа имени Тиграна Меца села Птхунк
Средняя школа имени Тиграна Меца села Птхунк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
8 մլն դրամանոց նախագիծ ու վթարային դպրոցում մկների ու ցրտի մեջ սովորող երեխաներ. Պտղունքի դպրոցն արդեն 15 տարի հայտարարված է վթարային:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Դպրոցի պատերն ու առաստաղը քանդվում են, տարիներ առաջ նախագծված նոր դպրոցն այդպես էլ չի կառուցվում:

Դպրոցը լի է մկներով, որոնք, երբեմն, նույնիսկ երեխաների պայուսակների մեջ են մտնում, եթե այնտեղ ուտելու բան է լինում, դուրս են գալիս հատակի հսկա ճեղքերից ու խրխրթացնելով դասի ժամանակ շեղում երեխաների ուշադրությունը:

© Sputnik / Aram NersesyanՊտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան դպրոցը
Средняя школа имени Тиграна Меца села Птхунк - Sputnik Արմենիա
Պտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան դպրոցը

Այս մասին մեզ պատմեցին Արմավիրի մարզի Պտղունք գյուղի դպրոցի աշակերտները: Աղջիկներից մեկն էլ՝ խոստովանեց՝ մկներից շատ է վախենում, բայց դպրոց չհաճախել չի կարող:

Ուսուցիչների համար, սակայն, մկներն իրենց կրթօջախում չարյաց փոքրագույնն են: Նրանց ավելի շատ անհանգստացնում են պատերից թափվող քարերը, ճոճվող հատակն ու անձրևաջրերից փլվող առաստաղը:

© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քնարիկ Թորոյանը
И.о. директора средней школы села Птхунк Кнарик Тоноян - Sputnik Արմենիա
Պտղունքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քնարիկ Թորոյանը

«Անձրևի ժամանակ գետնին թասեր ենք դնում, որ դպրոցը չհեղեղվի»,- ասաց Պտղունքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քնարիկ Թորոյանը,- «դպրոցի դահլիճն ու մարզադահլիճն այնպիսի վիճակում են, որ վախենում ենք երեխաներին ներս թողնել՝ վազելուց, թռնելուց կարող է փլվել»:

1946թ-ին կառուցված դպրոցի շենքը 4-րդ կարգի վթարային է, պատերը ճաքած են, խարխլված: «Ամիսներ առաջ ուսուցչանոցի առաստաղից մի մեծ կտոր պոկվել, ընկել էր ուսուցիչներից մեկի կողքը»,- պատմում է տնօրենի պաշտոնակատարն ու հավելում, որ բարեբախտաբար ուսուցչուհին չէր տուժել:

© Sputnik / Aram NersesyanՊտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան դպրոցի պատուհանները կամ կոտրված են կամ չեն փակվում
Средняя школа имени Тиграна Меца села Птхунк - Sputnik Արմենիա
Պտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան դպրոցի պատուհանները կամ կոտրված են կամ չեն փակվում

Դպրոցի պատուհանները կամ կոտրված են, կամ չեն փակվում: Ամեն տարի գյուղապետարանը պոլիէթիլենային թաղանթով պատում է դրանք՝ երեխաներին ցրտից պաշտպանելու համար: Բայց դա էլ չի օգնում, աշակերտների մեծ մասը ձմռանը հիվանդանում են ու բացակայում դասերից:

Դպրոցը նաև սանհանգույց ու ջուր չունի: Զուգարանը կառուցված է բակում: Աշակերտները ստիպված են լինում նույնիսկ ձմռան ցրտին դպրոցից դուրս գալ՝  կարիքները հոգալու համար:

© Sputnik / Aram NersesyanԱշակերտները ստիպված են լինում նույնիսկ ձմռան ցրտին դպրոցից դուրս գալ՝ կարիքները հոգալու համար
Средняя школа имени Тиграна Меца села Птхунк - Sputnik Արմենիա
Աշակերտները ստիպված են լինում նույնիսկ ձմռան ցրտին դպրոցից դուրս գալ՝ կարիքները հոգալու համար

«Արդեն 20 տարի խոսք են տալիս, որ դպրոցը պիտի վերակառուցվի, նույնիսկ երկու նախագիծ կար, բայց ինչպես կազմվել են, այնպես էլ մնացել են դարակներում: Այսինքն՝ մեր պետությունը նախագիծ պատվիրելու գումար ունի, բայց դպրոց կառուցելու՝ ոչ»,- ասաց Թորոյանը:

Պտղունքը Երևանից ընդամենը 11 կմ է հեռու, բայց տարիներ շարունակ դուրս է մնացել և մարզպետարանի և կրթության ոլորտի պաշտոնյաների ուշադրությունից:

© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
1/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
2/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
3/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
4/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
5/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
6/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
7/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
8/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
9/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
10/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
11/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
12/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցը
Պտղունքի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
13/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
1/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
2/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
3/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
4/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
5/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
6/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
7/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
8/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
9/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
10/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
11/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
12/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը
13/13
Պտղունքի միջնակարգ դպրոցը

Գյուղապետ Կարապետ Արթենյանը պատմեց, որ դպրոցի վերակառուցման վերջին նախագիծը կազմվել է 2014թ-ին, ինչի համար կառավարությունն 8 մլն դրամ է հատկացրել:

«Ասիական բանկի՝ դպրոցի սեյսմակայուն շինարարության 88 մլն դոլարանոց վարկը հաստատվեց 2015թ-ի դեկտեմբերին: Ես հույս ունեի, որ շինարարությունը կմեկնարկի 2016թ-ին: Բայց ինչ-որ մարդիկ այդ պատրաստի նախագիծը դրեցին դարակներում ու թողեցին փոշոտվի»,- ասաց գյուղապետը:

© Sputnik / Aram NersesyanՊտղունքի համայնքապետ Կարապետ Արթենյան
Староста села Птхунк Карапет Артенян - Sputnik Արմենիա
Պտղունքի համայնքապետ Կարապետ Արթենյան

«Թավշյա հեղափոխությունից» հետո գյուղի վթարային դպրոցով հետաքրքրվել են Տարածքային կառավարման նախարարն ու Արմավիրի նախկին մարզպետը, այցելել են դպրոց, տեղում ծանոթացել վիճակին: Բայց գործնական քայլեր դեռ չեն արվել:

Գյուղապետը հայտնեց, որ Պտղունքի դպրոցում այսօր 107 երեխա է սովորում, մինչդեռ գյուղի դպրոցահասակ երեխաների թիվը կրկնակի ավելի է: Բոլոր այն ծնողները, որոնք հնարավորություն ունեն երեխաներին հարևան գյուղերի կամ Էջմիածնի դպրոցներ տանելու, վթարային, անմխիթար դպրոցից հրաժարվել են:

© Sputnik / Aram NersesyanՊտղունքի Տիգրան Մեծի անվան դպրոցը
Классная комната в средней школе села Птхунк - Sputnik Արմենիա
Պտղունքի Տիգրան Մեծի անվան դպրոցը

Այս տարի դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանները միացվել են, քանի որ երկու դասարանում միասին ընդամենը 9 աշակերտ է մնացել:

Առկա խնդիրներից զատ՝ ցուրտ եղանակի հետ դպրոցի խնդիրներին ավելանում է ևս մեկը՝ ջեռուցման հարցը: Նախկին տարիներին դպրոցը ջեռուցվել է վառարաններով, որոնք ոչ միայն չեն ջերմացրել դասասենյակները, այլև տոքսիկ ծխով են լցրել դրանք: Այս տարի գյուղապետը որոշել է էլեկտրական ջեռուցիչներ տեղադրել դասարաններում: Բայց դրա համար նախ պետք է փոխել դպրոցի էլեկտրական լարերը, քանի որ հներն ի զորու չեն  դիմանալ նման ծանրաբեռնվածության:

© Sputnik / Aram NersesyanՊտղունքի միջնակարգ դպրոցի աշակերտ
Ученик средней школы имени Тиграна Меца села Птхунк - Sputnik Արմենիա
Պտղունքի միջնակարգ դպրոցի աշակերտ

Սեփական խնդիրները հնարավորության սահմաններում լուծելով հանդերձ, գյուղապետն ու դպրոցի ուսուցչական կազմը հույս են փայփայում, որ պետությունը չի անտեսի այն փաստը, որ Պտղունքում կան երեխաներ, որոնք կրթություն ստանալու իրավունք ունեն:

Լրահոս
0