00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանում ձկան պաշարներն ավելացել են, բայց ձկնագողերը չեն պակասել

CC BY-SA 3.0 / Herriot Guy / Corégone Сиг
Сиг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գաբրիելյանը հայտնեց, որ Սևանա լճում տարեկան միջինը 100 տոննա ձուկ է ավելանում, բայց միայն 20 – 30%–ն է որսի ենթակա։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Սևանա լճում ձկան պաշարների մեծացման միտում կա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

«Սիգը Սևանում ավելանում է։ Այս տարվա արդյունագործական պաշարը կազմում է ընդհանուր պաշարի 20-25 տոկոսը: Օրինակ` եթե հիմա ասում եմ, որ 540 տոննա է եղել արդյունագործական պաշարը, նշանակում է` ընդհանուր պաշարը 2200 տոննա է կազմել։ Եթե այս տարի էլ աճի միտումը պահպանվի, տարվա վերջում կպարզվի, որ Սևանա լճում 600 տոննայից մի փոքր շատ սիգ կա», — ասաց նա ու ավելացրեց, որ ձկան պոպուլյացիայի վերաբերյալ չի կարող կոնկրետ թվեր ներկայացնել, քանի որ հետազոտության արդյունքները դեռ ամփոփված չեն։

Փորձագետի կարծիքով` լուրջ խնդիր է ձկնագողությունը։ Ձվադրման շրջանում, այսինքն` հիմա, ձկնորսությունը կտրականապես արգելվում է, քանի որ ձկները վտառներով են լինում, իսկ անբարեխիղճ ձկնորսներն օգտվում են դրանից։

© Sputnik / Arpi BeglaryanՁկնորսներ
Рыбаки. Озеро Севан - Sputnik Արմենիա
Ձկնորսներ

«Շուկաներում կարելի է ոչ միայն ձուկ, այլև ձկնկիթ տեսնել։ Իսկ դա նշանակում է, որ հազարավոր նոր ձկներ պարզապես չեն ծնվում. Հետևաբար պաշարներն էլ զգալիորեն չեն աճում։ Անհրաժեշտ է կանխել ձկնագողության փորձերը», — ասաց նա։

Բոլորը ուշադրություն են դարձնում հիմնականում սիգի և իշխանի պաշարին և մոռացել են էնդեմիկ այլ ձկնատեսակների մասին. բեղլուն ու կողակն էլ պակաս կարևոր չեն: Վերջինը վերացման եզրին է։

«Կողակը էկոլոգիական հատուկ դեր ունի: Ուտում է տակի օրգանական նյութը, մաքրում է լիճը: Հիմա նրա տեղը ինչ-որ չափով, գրավել է խեցգետինը, բայց, միևնույնն է, կարևոր տեսակ է և նրա վերականգման համար ավելի երկար տարիներ են անհրաժեշտ, քան, օրինակ, սիգի: Եթե սիգի համար 7-8 տարին բավական է պոպուլյացիան վերականգնել վերականգնելու համար, իշխանի համար` 10-12 տարին, ապա կողակի համար՝ 20-ից շատ»,- ասաց Գաբրիելյանը։

Փորձագետն ընդգծեց, որ ձկների էնդեմիկ տեսակների պահպանման հարցն ամեն տարի բարձրաձայնվում է, բայց կառավարությունն ու պատասխանատու մարմինները դրան ոչ մի ուշադրություն չեն դարձնում։

Լրահոս
0