00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Հայկ Գաբրիելյան
Սկզբնական փուլում մեզ դիմում էին ամուսնական դավաճանության կամ կողակցին հետևելու հարցերով.Գաբրիելյան
11:40
19 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հորը սպանած Խաչատուրյան քույրերի մայրը պատմել է` ինչու աղջիկները չեն ուզում դուրս գալ բակ

© Photo : Кардашов Антон / АГН "Москва"Мать сестер Хачатурян Аурелия Дундук около Басманного суда перед рассмотрением ходатайства следствия об изменении меры пресечения (27 сентября 2018). Москва
Мать сестер Хачатурян Аурелия Дундук около Басманного суда перед рассмотрением ходатайства следствия об изменении меры пресечения (27 сентября 2018). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչատուրյան քույրերի մայրը` Աուրելիա Դունդուկը, պատմել է, թե ինչպես են իրենց զգում աղջիկները և ինչով են զբաղվում նրանք։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Խաչատուրյան քույրերը, որոնք մեղադրվում են 57-ամյա հորը դաժանաբար սպանելու մեջ, առայժմ չեն կարող դպրոց գնալ շփման սահմանափակումների պատճառով։ Աղջիկների մայրը` Աուրելիա Դունդուկը, այդ մասին պատմել է RT-ին։

Չորեքշաբթի` հոկտեմբերի 17-ին, Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի Խաչատուրյան քույրերին քննչական մեկուսարանից ազատ արձակելու որոշումը։ Սպանվածի հարազատները խնդրում են աղջիկներին նորից կալանավորել։

18-летняя Ангелина Хачатурян в Басманном суде (27 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Ինչ–որ մեկն իր օգտին է ուզում շրջել Խաչատուրյան քույրերի գործը». Կուզնեցովա

«Առայժմ չենք լուծել դպրոցի հարցը։ Մենք գրանցվել ենք դպրոց գնալու համար, բայց պատասխանները պետք է ավելի ուշ գան։ Հետո արդեն կորոշենք` ինչ կլինի», — ասել է Դունդուկը։

Այսօր Աուրելիան ապրում է կրտսեր դստեր` Մարիայի հետ, քանի որ նա անչափահաս է։ Մարիան սկզբում լուրջ խնդիրներ է ունեցել` անքնությունից մինչև գլխացավեր։ Բուժական մի շարք գործողություններից հետո աղջիկն ազատվել է դրանցից։

Հիմա աղջիկը հաճախ է մոր հետ դուրս գալիս զբոսանքի, գիրք է կարդում։

«Նա Ռեմարկ է սիրում, հիմա սկսել է կարդալ «Երեք ընկերը»։ Ես փորձում եմ երես տալ աղջկաս։ Համեղ բաներ եմ գնում, այն ամենը, ինչ նա է սիրում։ Երեխաս վաղուց մոր քնքշանք չի տեսել», — խոստովանել է Դունդուկը։

Աուրելիան ավագ աղջիկների հետ հեռախոսով է շփվում։ Սկզբում Անգելինան նույնիսկ փողոց դուրս չի եկել, մտածել է` ինչ-որ մեկը կտեսնի, վախեցել է։

«Երբ մենք դուրս էինք գալիս, անկեղծ ասեմ` սկզբում վախենում էինք։ Աղջիկս էլ էր կաշկանդված, որովհետև վաղուց դուրս չէր եկել մարդկանց մեջ։ Բայց ոչ ոք չէր մոտենում, ոչ ոք ոչինչ չէր ասում։ Գուցե պատճառն այն չէ, որ մեզ չեն ճանաչում, այլ պարզապես չեն ուզում հավելյալ վնասել մեզ»,- ասել է նա։

Задержанная по обвинению в убийстве отца 18-летняя Кристина Хачатурян во время избрания меры пресечения в Останкинском суде (30 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Խաչատուրյան քույրերից երկուսը մեկուսարանից դուրս գալուց հետո փակվել են տանը. փաստաբաններ

Բոլոր աղջիկներն առանձին են ապրում` մոր, տատիկի, մորաքրոջ հետ։ Նրանցից յուրաքանչյուրն իր խնամակալն ունի. դա է քննչական մեկուսարանից դուրս գալու պայմանը։

Դունդուկի խոսքով` աղջիկների ճակատագիրն արդեն կոտրված է։ Նա` որպես սիրող մայր, պատրաստ է պաշտպանել իր երեխաներին։

«Ես առանձին եմ ապրել, բայց մեր սերը երբեք չի հեռացել։ Եվ մենք միշտ հույս ենք ունեցել, որ մի օր միասին կլինենք։ Իհարկե, ես ամեն ինչ այլ կերպ եմ պատկերացրել։ Ես կարծում էի, որ աղջիկները կմեծանան, կամուսնանան, ես կպահեմ թոռներիս։ Այդ դեպքում նա արդեն չի կարողանա ինչ-որ բան ասել, նրանք իրենց ընտանիքը կունենան և իրենք կորոշեն, այլ ոչ թե նա։ Բայց այլ կերպ ստացվեց», — ասել է Աուրելիան։

Հիշեցնենք` աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։

Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։

Լրահոս
0